Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
9

Ես ի՞նչ անեի, քույր իմ, երբ չկար

Այլևս ոչինչ.
Ո՛չ կապույտ հոգուս թևը խելագար,
Ո՛չ կույս աչքերիդ ձյունը ամոքիչ:

Ձեռքերդ՝ նիհա՜ր, դալկացա՜ծ, ծարա՜վ,
Պարզել էիր դու —
Ո՞վ գիտե, արդյոք Հյուսի՞ս, թե Հարավ,
Թե՞ — դեպի ստվերն Արևի— հոգու...

Ես ի՞նչ անեի, ի՞նչ աներ հոգիս,
Որ կանչում էր Քե՜զ —
Ու Քո հո՜ւշ դարձած երազը մոգիչ

Երազը ձյունե, երազն — արևկե՜զ...