Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՈՒՐՎԱԿԱՆՍ ՆՈՐ


Չեմ ճանաչում ինքս ինձ,
Չգիտեմ ես էլ,
Թե ո՞վ խլեց ինձանից
Մի ոսկի տեսիլ։
Փողոցներում — հեռավոր
Ու անմարդ, ու մութ,
Ես տեսնում եմ դեմքս նոր՝
Անորոշ ու սուտ։
Ես տեսնում եմ՝ մշուշում
Մեկը, մոլորված,
Դեգերում է ու հիշում
Դարպասները բաց...
Դարպասները, որ երեկ
Փակվեցին մթում,
Որ շրջիկը, հուսաբեկ,
Չդառնա էլ տուն...