Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
2

Աշունը թափում է թերթերս հիմա,
Ու թոնը թրջում է արտերս հիմա։

О, սի՛րտ իմ, դու լուռ ես ու երգդ տխո՜ւր է.
Բոլո՜ր իմ հույսերը ջարդել ես հիմա։

Գարնա՜ն պես, ծաղկանց պես անցել է քո հուրը,
Ու հովը քաղում է վարդերս հիմա․․․

1919