Այս էջը հաստատված է
Կթողնեմ, որ հոգիս շրջիկ
Ամենքի հետ միանա — կցվի
Թեկուզ ես գիտեմ, որ նա
Երբ հետո հագեցած երգե —
Իմ հոգու լնդերքի վրա
Կբացվեն կապո՜ւյտ վերքեր։
Բայց էլի, մայթերի վրա
Փնտրելով փշրանքներ հացի —
Կվատնեմ իմ հոգին շռայլ,
Կտամ շներին փողոցի։
Պոռնիկները ինձ քույր կդառնան,
Շները — եղբայրներ անգին,—
Բայց ափսո՜ս որ օտար կմնա
Ձեր մաքուր, օսլայած հոգին․․․