Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/349

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ե. Չարենցի Երկերի Լիակատար ժողովածուի I հատորում զետեղված գործերի համար հիմք է հանդիսացել բանաստեղծի 1922 թ. Մոսկվայում հրատարակած «Երկերի ժողովածուի» առաջին հասարը, որ ծանոթագրություններում և տեքստային տարբերություններում հիշատակվում է Եժ1 համառոտագրությամբ։

Բացառություն են սակավաթիվ այն գործերը, որոնց տեքստային հիմքը 1932 թ․ Երևանում Չարենցի հրատարակած Երկերն է․ ծանոթագրություններում՝ Երկեր, տեքստային տարբերություններում՝ Երկ համառոտագրությամբ։

Առաջին անգամ առանձին գրքույկով հրատարակված գործերի վերնագիրը աեքստային տարբերություններում արտահայտվում է 1 տպ (I տպագրություն) անվանումով։ Մամուլում տպագրված գործերը ծանոթագրություններում և տեքստային տարբերություններում նշվում են թերթերի, ամսագրերի կամ հանդեսների անվան հետևյալհամառոտագրությամբ․

Գր— Գրական թերթ, շաբաթաթերթ, Երևան։

Գղ— Գեղարվեստ, հանդես, Թիֆլիս

Հգգ — Հրազդան, գրական-գեղարվեստական ժողովածու, Թիֆլիս։

Հզ — Հորիզոն, օրաթերթ, Թիֆլիս։

Հջ — Հառաջ, օրաթերթ, Երևան։

Հկ— Հայաստանի Կոոպերացիա, երկշաբաթաթերթ, Երևան։

ՆՈւ — Նոր ուղի, ամսագիր, Երևան։

Նք — Նորք, հանդես, Երևան։

Վծ — Վերածնունդ, ամսագիր. Երևան։

Այս և հաջորդ հատորներում կիրառված մյուս համառոտագրություններն են.