Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/359

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բ) «Օրերը հուր են հիմա» - «Լյուսի Թառայանին» գրքից խորագրով` ՀԿ 1920 թ. հունվարի 15, N 1, էջ 28:

գ) «Նոր է կարոտս հիմա» - «Լյուսի Թառայանին» գրքից խոքագրով` ՀԿ 1920 թ. հունվարի 15, N 1, էջ 28։

գ) «Բրոնզե քո՛ւյր իմ, բրոնզե քո՛ւյր իմ, բրոնզե հարս» - «Լյուսի Թառայանին» գրքից» խորագրով` ՀԿ 1920 թ. հունիսի 15, N 11. բանաստեղծությունը Չ-ն այնուհետև չի զետեղել իր ժողովածուներում. ամբողջությամբ մեջ է բերել «Նոր ուղի» ամսագրի խմբագրությանն ուղղած մի նամակում` 1929 թ., նոյեմբ-դեկտ., N 11-12, որից և տպագրվում է։

ե) «Կարմիր նժույգները թռչում են սրընթաց»— «Կարմիր նժույգներ» (Մ. Թ.-նին) վերնագրով, թվագրված 1919 թ.։

Վծ 1921 թ, հունվար-ապրիլ, N 1, էջ 21:

Բացառությամբ` «Իմ անցած օրերի պես», «Ինչպես երկիրս անսփոփ», «Վառվում են` մարմա՜նդ, մարմա՜նդ» բանաստեղծությունների - ենթաշարքը` «Ողջակիզվող կրակ» գրքից խորագրով զետեղվել է Երկերում:

Տպագրվում է վերջինից, բացառությամբ վերոհիշյալ երեքի, որոնց տեքստերի համար հիմք է ընդունված ԵԺ I հատորը։

Լյուսի Թառայան (ծնվ. 1898) - Դերասանուհի, հրապարակախոս, դրամատուրգ, թարգմանիչ Սեդրակ Թառայանի դուստրը. երկար տարիներ աշխատել է Բաքվի, ապա Արտաշատի և Հոկտեմբերյանի շրջանային թատրոններում. այժմ թոշակառու, բնակվում է Հոկտեմբերյանում։ Չ-ն հանդիպել է նրան Կարսում 1919 թ. ձմռանը. ծանոթությունը եղել է կարճատև։

Մ. Թ.-ն - Մնացական Թավաքալյանն է (ծնվ. 1892 թ.) -Բոլշևիկյան պարտիայի անդամ 1918 թ., 1920-1921 թթ. Երևանի պարտիական կազմակերպության գործիչներից. հետագայում, հավանաբար 1926 թ., դատապարտվել է բանտարկության, մահացել բանտում:

Սոմա — Մի քանի տարբեր բույսերի արմատներից և ճյուղերից ստացվող հյութի-խմիչքի վեդայական պաշտամունք, որ չափազանց բնորոշ է հին հնդկական դիցաբանության համար։

Սոման աստվածային հյութ է, նա է անմահություն ավել աստվածներին: Ինդրան այդ հյութն է ըմպել ու հաղթել իր թշնամիներին, չար ուժերին։ Սոման Ինդրայի ոգին է, այդ ոգով է նա ստիպում արևին բարձրանալ և փայլել, խավարին` նահանջել: