Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/381

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՏՐԻՈԼԵՏ Լ. Բ.-ԻՆ

(էջ 333)

Գրել է 1921 թ. Երևանում:

Առաջին անգամ տպագրվել է ԵԺ I հատորում: Տպագրվում է նույնից:

Լ. Բ.-ն - Անհայտ:

ՆՐԲԱԿԻՐԹ Լ.-ԻՆ

(էջ 334)

Գրել է 1921 թ. Երևանում:

Առաջին անգամ տպագրվել է ԵԺ I հատորում. զետեղվել է Երկերում: Տպագրվում է վերջինից։

Լ-ն - հավանաբար Լիլիթ Սահակյանն է, որի հետ Ե. Չ.-ն 1921 թ. աշխատել է Հայաստանի Լուսժողկոմատում:

ԿԱՐՄԻՐ ՍՈՆԵՏ

(էջ 336)

Գրել է 1921 թ.:

Առաջին անգամ տպագրվել է ԵԺ I հատորում. զետեղվել է Երկերում: Տպագրվում է վերջինից։

Բնաբանն առնված է Վ. Բրյուսովի (1873—1924)«Արդիականություն» շարքի «Դաշույն» բանաստեղծությունից։

Ո՚Վ ԿՀԱՆԴԻՊԻ, Ո՚Վ ԿԲԱՐԵՎԻ

(էջ 337)

Գրել է 1921 թ. Մոսկվայում:

Առաջին անգամ «Որպես սկիզբ» խորագրով «Գիշերը ամբողջ հիվանդ, խելագար» (1915) և «Ես գալիս եմ ահա։ - Նայեցե՛ք, նայեցե՛ք» տողով սկսվող բանաստեղծության հետ միասին զեբտեղվել է ԵԺ I հատորի սկզբում։ Տպագրվում է նույնից: