Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և դուրս մնալ նրա կենդանության օրերին տպագրության ենթադրվող երկերի ժողովածուից։ Զետեղվել է, օրինակ, երրորդ հատորում «Կոմալմանախ» շարքը, չորորրդ հատորը լրացվել է «Գիրք ճանապարհիից» հետո ստեղծված գործերով՝ բանաստեղծություններով ու պոեմներով։ Նպատակահարմար է համարվել Չարենցի նախագծած հինգ հատորին ավելացնել վեցերորդը, ամփոփելու այդտեղ բանաստեղծի գրական, հրապարակախոսական հոդվածները, զեկուցումները, ճառերը, ելույթները, նամակները և այլ նյութեր։

Ժողովածուի կառուցվածքից բացի, հեղինակի վերջին կամքը ղեկավար սկզբունք է եղել նաև տեքստերը ընտրելիս. հաշվի են առնվել արդեն հրատարակված երկերի վրա բանաստեղծի կատարած ուղղումներն ու լրացումները։ Երկերի տարբերակները, եթե այդպիսիք կան, տրվում են համապատասխան հատորի «Տեքստային տարբերություններ և ծանոթագրություններ» բաժնում. այդպիսով ամբողջացվում է տվյալ գործի ստեղծագործական պատմությունը, նրա կենսագրությունը։ Հատորներից յուրաքանչյուրին կցվում է կիրառված համառոտագրությունների ցանկ և անվանացանկ։

խմբագրական կոլեգիա