Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
2

Արևի ոսկին ինչո՞ւ է փակում
Մեր աչքերը թաց
Երբ՝ կապույտ երազն արթնացած հոգում՝
Նայում ենք հանկարծ։


Երբ բաց ենք անում աչքերս` կապույտ,
Աստղային նիրհից,—
Որ տեսնենք ոսկու ծիծաղը` անփույթ
Հղացած հրից։


Ինչո՞ւ է խոցում, ասեղի նման,
Ոսկին արևի —
Մենավոր ժամին վերջի՛ն տրտմության`

Վերջի՛ն բարևի․․․