Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
5

Աղոթքի պես, երգի պես
Հոգիս ճախրեց դաշտերում․
Միայն զգում էի ես
Քո հմայքն ու քո հեռուն...

Միայն զգում էի, որ
Երկինքներում կուսական
Բռնկումները բոլոր
Նվաղեցին ու հանգան։

Հաշտություն էր ու ներում
Քո ժպիտը սրբազան —
Քո արցունքոտ աչքերում
Անրջացած ծիածան...