Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/330

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/330


Ձե՜զ ենք կանչում — դուք չե՞ք լսում — զվարթ ու հեզ
Դուք չե՞ք տեսնում… Նա է մեր մեջ
հրամարմին ու հրակ…
Մազերը բոց թափել է վար,
շուրջը կորուստ ու կրակ…

Եկե՜ք, եկե՜ք, պարը մտեք
ամբոխներով ահագին
Ու սրտերիս արյունը սեգ
ողջակիզենք կրակին…

Ով որ եկավ — պիտի վաովի
նրա կյանքը մինչև տակ,
Պիտի վառվի սիրաը նրա,
որ հուր դաոնա ու կրակ:

Կաթ-կաթ պիտի գետին ծորա
կարմիր արյունը նրա
Որ Հրդեհը մեր չմարի
աշխարհի վրա…

Որ Հրդեհը երկի՜նք հառնի,
ահեղաշունչ ծավալվի —
Որ խելագար աշխարհը քար
անէանա ու հալվի…

Կյանքը վերանա.
Կյանքի դեմ լինենք
Մի հրե լեգու,
Որ մարմին շինենք
Խոսքը Աստըըծու…
Կյանքը թող մնա՜
Մի հրե լեզու.
Որ մարմին դառնա
խոսքը Աստըծու…
Ու կրակը, թեժ, զարկել է սարին,
Դարձել է արուն զոհ է սրբազան,—
…Թվում է հիմա կյանքը իմ հոգուն մի հրե տեսիլ։