Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/362

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հրեն,
Բարձրանում է դեմս նորից
Պեր-Լաշեզը —.
Մյուր դե ֆեդերե'ն:

Ու նորից հենվել եմ պատ՝ին,
Կեցել եմ՝
Վիթխարի թախիծը ճակատիս:
Ետևից —
Պատից —
Քարերը փսփսում են, խոսում են:
Կամաց:
Հատիկ-հատիկ,
Կաթկթում են բառեռը:

Լռել եմ:
Լսում եմ:
Ներքևում հևում է քաղաքը:
Բարձրացած առկայծող խավարից՝
Ներքևում հևում է վիթխարի
Փարիզը:

Կարմիր լամպերը երիզել՝
Պսակներ են կապել Ճակատին:
Առկայծում են Լե Շան դ էլիզեն[1],
Պսպղում է Կոնկորդը[2] վիթխարի:
Մեջտեղում ցցվել է էյֆելը[3],
Ու շուրջը,
Շրջագծում լուսե —
Վիտրիններն ահա, կաֆեները
Դառնում են, ոնց որ կարուսել:

Ներքևում,
ետև-ետևից
Թռչում են թեթև ավտոները:

  1. Փարիզի ամենագեղեցիկ թաղամասերից մեկը:
  2. Փարիզի մեծ հրապարակներից։
  3. Փարիզում հայանի աշտարակ։