Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


III ԻՆՏԵՐՆԱՑԻՈՆԱԼ-P. К. П.


Է՛յ,
Բարձրացիր.
Գնա՜նք—գնաց՜նք—գնա՜նք։
Հայաստանից—Թունիս։
5 Դոն։
Լոնդոնից—Դունայ։
Միլիոն տոնն ուժ,
Միլիարդանոց տոննաժ։

Երկաթից ու կամքից է մեր շոգենավը։
10 Մեր շոգենավը— մե՛նք ենք։
Մեր կամքը միլիարդի— մեր դինամոն է։
է՜յ—է՜յ,
Ով կա վրեն։
Ով որ կա— պատրա՛ստ միշտ։
15 Ով որ կա— թող չքնի։
Դեռ հեռու է ցամաքը։
Փոթորիկը դեռ ընդդիմանում է։
Ցամաքը դեռ ու՞ր է.
Ահա Լոզանը,
20 Ահա Ռու՛րը։