Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


50 Թնդյուն էր Հոկտեմբերը։
Հոկտեմբերը — շրապնե՛լ էր։
Գնդացի՛ր էր։
Հոկտեմբերը զնգաց —
էյ,
55 Բարձրացի՛ր էլ,
Դեպի բուրգեր ցրտի,
Դեպի բերդեր արյան —
Էյ,
Բարձրացի՛ր,
60 Պրոլետարիատ։

Ելավ։
Թնդաց։
Պայթեց։
Ելավ հաղթեց։
65 Հազար Քերզոն թող դա,
Հազար ոսոխ—
Մեր դեմ էլ ի՞նչը կդիմանա։
Մեր մի թևը— Մոսկով է,
Ձգվել է Երևան,
70 Անցել է Շահթախտից—
Ծայրը ո՞ւր է․
— Պերո՛ւ է,
Ռո՛ւր է.
Անցել է Ցեյլոնը,
75 Սինգապուրը —
Հասել է Հիմալայ։

է՜յ—է՜յ,
Հիմի՝ պատրա՛ստ,
Ընկե՛ր,