Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ՄԱՐՇ ԱՇԽԱՐՀԱ


Աշխարհ, հարթել ենք արդեն քե՛զ։
Առել ենք,
Առ ենք։
էյ—
5 ճա՜—նա՜—պա՜րհ
Ինչքան հանճար կա—գա։
Ինչքան ձեռ կա—ձև թող ծռե։
Չիտայից մինչև Միչիգան —
Կռենք,
10 Կռե՛ք,
Կռե՛ն...

Ձե՛ռ, դու եռա՛,
Մի՛տ, դու գտի՛
Կյանքը — կռան,
15 Կամքը— դինամիտ։

Հանճար, էլ թո՛ղ դու անճարին•
Անճար չկա՜ էլ։
Է՜յ-
ճա՜—նա՜—պա՜ րհ։
20 Աշխա՛րհ, կարո՞ղ ես՝ մեզ ճարի՛։