Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է



ԾՈՎԱՓԻՆ
(Ծեր ձկնորսը և երկու կարմիր արմեյցին)



Ծփծփում է ծովը։
Սրթսրթում է։
Արևը ելնում է զնգոցով։
Ետևում—
5 Հայրենի՛քս է՝
Մեր
Հզոր
Միությունը։
Դեմը ծով։

10 Ետևից—
Բարձրանում է արևը։
Էնտեղից, ուր թողի, որ գնամ։
Էնտեղից, ուր բանվորը հաստատել է
Իր դիկտատուրը հիմա։

15 Ելել է էնտեղից պրոլետարը
Ու ոնց որ արևը հուր ու շողք՝
Փռել է վառ բառեր պայքարի
Մոսկովից՝ Նյու—Յորք։