Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


Հասկանո՞ւմ եք՝ եկավ հզոր,
Շտկելով մեջքը վաստակած
Եվ բերեց աչքերում բոսոր,
Արնածոր դրո՛շ հաղթական։

5 Երեկ
Նա
Նստում էր մեյդանում,
Երեկ
Նա
10 Երկաթ էր ծեծում։

Էսօր
Նա —
Արև՛ն է երթ անում՝
Թափելով վահրը կծու։

15 Եվ
Գիտե՞ք՝
Թափով թիկնեղ
Երկրագունդը երբ նա բեկանի —
Պիտի բյո՛ւր հսկանե՛ր ծնվեն
20 Նրա մե՜կ, մե՜կ մկանից...