Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վազում է դուրս։ ԳԵԳԵՉԿՈՐԻ մտնում է սուս ու փուս,
խոնարհ, չոքում կանգնում է ետևի ոտքերի վրա․


ԳԵԳԵՉԿՈՐԻ
     Խորի՜ն հարգանքներս, հե՛ռռ, ու փաշա՛։
    425 Վաղուց է սպասում էինք ձեզ։
     Թե որ չէիք եկե՝ վա՛յ մեզ։
     Ես,
     Հանուն սոցիալիզմի,
     Պատրաստ եմ, թե կուզեք, թռչել Կարսից

Իզմիր,

    430 Միայն թե ոտքը ձեր,
     Հե՛ռռ ու փաշա՛,
     Բայլշևիկին ճզմի։

ՓԱՇԱ բարկացած–վախեցած.
     Իզմի՜ր․.. Ի՞նչ Իզմիր, ընչի՞ Իզմիր։

ԳԵԳԵՉԿՈՐԻ
     Հե՛ռռ գեներալ,
    435 Փաշա՛,
     Լսե՛ք մեզ մի․..

ԳԵՐՄ. ՍՊԱ խիստ.
     Հե՛ռռ,
     Ոտքի՛,
     Վախտը չէ լացի, կոծի, սոցիալիզմի,

ուշացած աղոթքի

Քաշում կանգնեցնում է ոտքի։
    440 Ի՞նչ է էստեղ։
     Ասե՛ք։