Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԿԱՐՃԻԿՅԱՆ կանգնել է մե դի, խորամանկ ժպտում է,
ոնց որ մի բան գիտի, ոնց որ խղճում է դրանց, մեռնում է ամոթից.

     Սրա՛նց մի մտիկ,
     Սրա՛նց․
     Քիչ է մնո՛ւմ սողան փորոտիքի վրա՛․․․
   740 Որ ի՞նչ.
     Բո՛լորիդ էլ քշելու ենք.
     Բո՛—լո՜—րիդ։

ՂԱՐԱ—ԱՆԳԼ․
     Ը՜սսս։
     Սու՛ս։
    745 Ըզգացված եմ։
     Ելե՛ք։
     Ես
     Ձեզ
     Լա՛վ իմացե՛ք
    750 Հաշտություն եմ բերե
     Դրա համար սակայն
     Դուք պիտի տաք —
     Թոփ, թվանք, թվանքի պատրոն,
     Մե խոսքով՝ ինչ որ կա, մնացել է հալա,
      ունեք— պետական, հնուց, ռուսական։
    755 Հասկացա՞ք։
     Պիտի տաք,
     Ինչ որ թողել են հալա գերմանացին ու

փաշեն․


     Ընչի՞․
     Որ աշխարքի ռեխից բալշևիկին քշենք։