Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԺԲ


О, փա՜ռք ուրեմն Առաջնորդին,
90 Մեր Ղեկավարին հրաքանքար,
Նրա հանճարին արևափայլ
Եվ բանակներին երկաթաքայլ։—
Դիմում եմ ես քեզ, օ՜, Ղեկավա՛ր,
Ոգի՛ հանճարեղ, հանճար անճառ,
95 Որ վառեցիր այս արևն անմար
Երկնակամարում մեր հողմահար։—

ԺԳ


Դիմում — եմ ես քեզ, о՜, ննջած հար,
Բայց հա՛ր կենդանի հանճա՛ր անմար
Որ մղելու ես մեզ անդադար
100 Դեպի բարձունքներ արեգնափայլ։
Օգնի՛ր ինձ, ո՛ւժ տուր, օ՜, Ղեկավա՜ր,
Հյուսելու գովքս արևավառ։
Որ լինի գովքս թե՛ խոր, թե՞ հար
Քո բազմաբեղուն ոգուն հարմար։—

ԺԴ


105 Որքան կանգուն Է աշխարքը քար,
Որքան փայլում է արևը վառ —
Եղել է խաղող, ողկույզ պայծառ,
Եվ գինի՝ մաքուր ու կենարար։
Եվ երգ է եղել աշխարհում հա՛ր,
110 Եղել է արվեստ ստեղծարար,
Եվ դպրություն է եղել դժվար,
Ոգու տքնություն հանճարափայլ։