305
Փա՜ռք արևին մեր, որ հիմա վառ
Լուսավորում է հրով բերրի
Անցնող խավարը մեր խուղերի,
Խուլ նկուղները քաղաքների,
Եվ լեռնաշխարհում ահա մեր հին 310
Շաղում է շողեր անմարելի,
Որ ճորտության մեջ հեծող գերին
Դառնա իր բախտի տերը վերին։—
Խ
Օ, դու՛ք, հեռավոր եղբայրներ ի՛մ,
Քերթողնե՛ր գեղջուկ հայրենների, 315
Երգասան ճորտեր՝ մտքով գերի
Ձեր ժամանակվա օրենքների,—
Ահա՛ բարբառը ձեր երգերի,
Հասած մինչև ինձ՝ իմ ձեռքերից
Անցած նորանոր երգիչների — 320
Հորդու՜մ է արդեն իր ափերից․․․
ԽԱ
Օ՜, ճարտար ճորտե՛ր, եթե դարեր
Ճորտությունն անգամ այն անարև
Չխեղդեց բարբառն այս հանճարեղ,
Որ վտակներով բազմաբարև 325
Հասավ մինչև մեր օրն այս հրե —
Ապա արևի ներքո այս մեր,
Ուր չկան տերեր, չկան ճորտեր —
Որքա՜ն հորդառատ պիտի հորդե...