Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/428

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

20 Ափերին այն խավարտչին,
Ուր հայրենիքն էր մեր հին,—
Չկա՞ր արդյոք գետ մի հորդ,
Որ գերության անհաղորդ՝
Լուրթ հոսելով դարից—դար՝
Մթության մեջ այն համառ
Այս այգաբացն էր կրում,
Հո՜ւր այգաբացն այս հեռու՝
Հնուց պահած իր ջրում
Օ՜, ըղձակա՛ն այս հեռուն...
30 Կքած կյանքի բեռի տակ՝
Ոգի՜ անկոր, հո՜ւր գետակ...

Ահա վառվում է մեր Նոր
Հաղթանակի լույսը բորբ.
Լվանում է նա հիմա
35 Վառվող ոգին մեր անմահ,
Չքնաղ արև՛ն այդ արի,
Վառված հրով աշխարհի...
Չկա՜ ուրիշ արև է՛լ.
Նա՛ է միայն, որ դարեր
40 Անմար՝ պիտի արևե՛...

Լույսով վառված սակայն այդ՝
Նժարներից հիմա մենք
Հիմարությամբ չթափենք
Իմաստությունն այն արար
45 Մեր անցյալի խորամիտ
է՛ջն այն արդար ու ռամիկ՝
Մեծահանճար ու վարար...

1933. V 9