Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/500

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երբեք այնքան մոտ..
«է՜հ, խե՜ղճ արարած,
Ի՜նչ է երկինքը.
Դատարկ տեղ միայն.․․
Ո՞նց սողամ այնտեղ.․․
Այստեղ ինձ համար
Ավելի լավ է.
Խոնավ ու տաք է»:
Այսպես իժն ասաց
Ազատ թռչունին,
Ծիծաղեց հոգում
Նրա անհեթեթ
Մտքերի վրա,
Եվ այսպես խորհեց,
«Թռի՛ր թե սողա —
Վախճանն հայտնի է..
Բոլորս էլ վերջը
Կըպառկենք հողում,—
Ամե՛ն ինչ վերջը
Աճյուն կդառնա»։

Բայց խիզախ բազեն
Թպրտաց հանկարծ,
Կանգնեց մի փոքր
Եվ շուրջը նայեց —
Քարափին խոնավ։

Գորշ քարի միջով
Ջուրն էր թորում դուրս,
Եվ հեղձուցիչ էր
Քարափում խավար,
Եվ գալիս էր գաղջ,