Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/560

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լոզունգներով։ Ցույցի ընթացքը Չ—ը վերարտադրել է միանգամայն ճշգրիտ (տե՛ս ԽՀ 1980 թ. մայիսի 1—ի № 100—ում տպված հուշերն ու հոդվածները)։

Ահա ելնում է Ալավերդյանը — 1920 թ. մայիսմեկյան միտինգին ճառ է արտասանել Հայաստանի բոլշևիկյան կուսակցության գործիչներից Ս. Ալավերդյանը (1888—1920)։

Ոսոխն առել է Ալեքպոլը — 1920 թ. հոկտեմբերի 30—ին գրավելով Կարսը, թուրքական զորքերը նոյեմբերի 7—ին զավթում են Ալեքսանդրապոլը՝ մերձակա շրջաններով։

«Դաշնակցությունը էլ ի՞նչ անի...» — Ակնարկում է դաշնակցության գործիչներից Հ. Քաջազնունու (1868—1987) «Հ․ Հ. Դաշնակցությունը անելիք չունի այլևս» գիրքը (1923, Ալեքսանդրիա)։

...«կարմիր հունձքը»... — Ակնարկվում է 1920 թ. մայիսյան ապստամբությունը, որը ճնշեց դաշնակցական կառավարությունը։ Բյուրոն ակնարկը նույնպես վերաբերում է Դաշնակցությանը։

Երբ արթնացանք մենք կռվի եռից — Նկարագրում է 1921 թ. փետրվար—ապրիլի դեպքերը Հայաստանում։ Իր «Երկու ամիս Ղամարլուի քաղաքացիական կռիվների ֆրոնտում» անտիպ հուշերում հին բոլշևիկ Սամվել Բոգեմսկին (Զատիկյան, 1891—1961) գրում է, «1921 թ. փետրվարի կեսերին մեր հանրակացարանի և այլ մի քանի ընկերների մոբիլիզացրեցին, զինեցին և ուղարկեցին Ռադիոկայանը պաշտպանելու։ Այդ դասակում էր Չարենցը... այն պաշտպանեցինք մինչ Երևանից նահանջելու առավոտը։

Առավոտյան եկանք Երևան՝ գնացինք Եղիշեի հետ Արփիկի մոտ հրաժեշտի։...

Չարենցի հետ մեկնեցինք կայարան, որտեղ մեր դասակն էր։ Մինչև երեկո պաշտպանեցինք կայարանը։

Երեկոյան մեր գնացքը ուղևորվեց Ղամարլու, բեռնաթափմանը մասնակցում էինք բոլորս, ապա կազմվեցին կոմունիստական զորամասեր»։

Չ—ը կռվել է Ցանիշևսկու կոմունիստական զորամասում (II վաշտի II դասակ, որի հրամանատարն էր Բոգեմսկին)։ Այնուհետև նա պատմում է Չ—ի կյանքի այդ օրերին վերաբերող այլ մանրամասնություններ, վերհիշում հանդիպումը Լիպարիտ Մխչյանի հետ։

Դասակը, կռվելով Ղամարլուի ռազմաճակատում, Երևան է մտնում 1921 թ. ապրիլի 3—ին։ (Բոգեմսկու հուշերին ծանոթացել