Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


բոլոր աչքի ընկնող պաշտոնյաները-ո՞րը թվեմ։ Սպասում էին Գավառապետին և կնոջը, որոնք բերելու համար անձամբ, Սևաչյա Պրիմադոննայի ուղեկցությամբ, գնացել էր ինքը Մազութի Համոն։ Այդտեղ էր նաև Անգինա Բարսեղովնան, Համո Համբարձումովիչի հարգելի ամուսինը, որին զբաղեցնում էր, Մազութի Համոյի բացակայության պատճառով, պարետը բարձրահասակ սպան․ անտարբեր չէր, այո, ասում էին չար լեզուները, վերջին ժամանակներում դեպի այդ բարձրահասակ երիտասարդը Անգինա Բարսեղովնան, որը, իր հերթին, հատուկ ուշադրության էր սկսել արժանանալ, չնայած իր պատկառելի տարիքին, սպայի կողմից։ «Ձվածեղին սիրուն՝ թավի պոչը կլիզե» — ահա վարսավիր Վասիլի չարամիտ կարծիքն այդ նուրբ հանգամանքի մասին. չա՛ր, չա՛ր, օձի լեզու աներ այդ «ուշաղբազ պերպերը»—ինչպես բնորոշում էր նրան, վարսավիր Վասիլին, ղահվեճի Սեթոն։

Ո՞վ, ո՞վ ասես, որ չէր եկել, Գեներալ-պրոֆեսորին լսելու ցանկությամբ, այդ երեկո. նույնիսկ Բարսեղ Աըգարիչը, թվաբանության ուսուցիչը, որ թոքերի պատճառով բավականին «ծույլ» էր հասարակության մեջ երևալու խնդրում—նա ևս, նրա կինը՝ «ճուտը», կնոջ ընկերուհին՝ Վառյա հոգյակը — բոլորը կային, բոլորն էլ, անխտիր, վերին խավից: Նրանց մեջ էին, խառնված նրանց՝ նստել էին դահլիճի, միջին կարգերում— Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը, պ․ Աբոմարշը, տեր Հուսիկ քահանան—Խաչագողը,— և նույնիսկ, թեկուզ արդեն մուտքին բավականին մոտիկ, բայց և այնպես այդ բարձր հասարակությունից ոչ այնքան էլ հեռու — բազմել էին... ծխականի վարժապետվարժուհիները․ — Բյուզանդ Վարդերեսյանը,