Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/555

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գրվում առանք դասակարգի, պաշտոնի խտրության ամենքը, ուսուցիչներն իրենք պաշտոնն են թողնում և կամավոր գրվում, ուսանողները թողնում են համալսարանները և շտապում պատերազմի բեմը, անգամ բարձր դասարանների աշակերտները թողնում են նստարանները և շտապում ռազմաբեմը․․․

Կամավորների թիվն այնքան մեծանում է, որ լրագիրներում հայտարարվում է, թե այլևս կարիք չկա կամավորի, բայց և այնպես շարունակում են գնալ։ Կարսում հայուհիները իրենք ճակատի զարդերն են պոկում ու կամավորների համար նյութեր ժողովող ֆուրգոնը ձգում... Մի մուրացիկ հայ կին ինչ որ հավաքում է ցերեկը՝ երեկոները ծխախոտ է գնում և բաժանում զինվորներին» (տե՛ս Հվտ, 1915 թ., № 5, էջ 69)։ Նույն «Հովիտը» 1914 թ. նոյեմբերի 2֊ին արդեն հաղորդում էր, որ «Հայ կամավորների դրուժինաներն արդեն անցել են տաճկական երկիրը և գործում են» (տե՛ս Հվտ, 1914, №4)։

1914 թ, Կովկասի փոխարքան էր կսմս Ի. Ի. Վորոնցով-Դաշկովը (1837—1916)։

...Դեպի մեր «Հարցը» — մենք արդեն ունենք... պաշտոնական երաշխիքներ ամենաբարձր ինստանցիաներից գրավոր տրված — Այսինքն իբր Ռուսական ցարը գրավոր խոստացել է լուծել հայկական հարցը։

Մոտ օրերում եկեղեցու մոմավաճառքի խանութում կսկսվի կամավորների ցուցակագրություն — Մ. Դուրգարյանի վկայությամբ, մոմավաճառքի այդ խանութը գտնվելիս է եղել Ալեքսանդրյան փողոցի վրա, Մկրտումյանի շենքում։

Մայրաքաղաքից հյուր եկած հայտնի զինվորական, Գեներալ- պրոֆեսոր Այսինչ-Այնինչը կարդալու է դասախոսություն «Նայիրյան հարցի ապագայի մասին» — Նման դասախոսություններ շատ են կարդացվել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, բնականաբար կարդացված կլինեն նաև Կարսում. որոշակի վկայություններ չհաջողվեց գտնել։

«Աս ալ մեր ընկ. Թափառականը» — Կարելի է ենթադրել, որ ակնարկվում է հնչակյան գործիչ Պանդուխտը՝ Միքայել Սիրյան, որ