Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/615

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Արձակագիր Ջապել Եսայանը (1878—1943), որ ներկա է եղել Ж-ի դատավարությանը, Փարիզի «Երևան» գրագրի 1926 թ. № 163-ում տպագրած տպավորություններում գրում է. «Ե. Չարենց, կգտնվեր մեղադրյալի հատկացված շրջափակին մեջ։ Մեծապես դժգոհ ինքզինքմեն, խոժոռ և անձկալի, աչքերը հառած էր թուղթերու տրցակի մը վրա: Իր համակրելի պաշտպան փաստաբանը կխոսեր իր հետ ցած ձայնով... Չարենց մանրամասն կբացատրե այն ջղային, գրեթե հիվանդագին և հուսահատական վիճակը, որուն սատնված է եղեր շաբաթների ի վեր գիշեր ու ցերեկ գերագրգռված վիճակի մեջ, օրերով տառապեր է անքնութենե, որ ապրելով տեսակ մը հարատս մղձավանջի մեջ կհուսար ազատվիլ անկե դիմելով ալքոլի։ Իր հայտնության համեմատ սիրահարության խնդիր չկար, այլ տեսակ մը նույն գաղափարին հաճախումը, որ զինքը մղած է այդ անիմաստ արարքին գրեթե անգիտակից վիճակի մեջ: Այդ հաճախումը (udllti) արդյունք էր իր գերագրգռված վիճակին, իր կարգին պատճառ կդաոնա զինքը մոլորելու դեպի արարք մը, որը ինքն իսկ կորակե «իհարկե, ցավալի և անիմաստ»: Իր շեշտը համոզիչ է, ձայնը երբեմն հուզյալ և ոչ մեկ տարակույս անոնց համար, որ կարող են թափանցել բարդ ու հիվանդագին հոգեբանության մը կնճիռին, որ մեղադրյալը անկեղծ է։ Անիկա ոչ մեկ ճիգ կընե ինքզինքը արդարացնելու, այլ կբացատրե իր այդ օրերու խռովյալ վիճակը»: «Նոր կայարանը»—հետագայում բեռնաթափման կայան Օրջոնիկիձեի պողոտայի վրա, բանտի մոտերքը։ Ուղղիչ տունը տեղավորված էր նույն այդ բանտում։ ֆյոդոր Դոստոևսկու «Մեռյալ տունը»—ակնարկում է ռուս գրող Դոստոևսկու (1821-1881) հանրահայտնի երկը գրված 1861 —1862 թթ.։ Վիոլոն — երաժշտական լարային գործիք, սիրված Եվրոպայի ազնվական շրջաններում։ Բեթհովենի հերոսական երաժշտությանը, որն այնքան սիրում էր Վլադիմիր Իլյիչ Լենինը — նկատի ունի Մ. Գորկու, Ն. Կրուպսկայայի և մյուսների վկայությունները։