Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ունեցող հարցը, թե ինչո՞ւ Աբեղան Սեդայի4 գիրկն ընկնելու փոխարեն ընկավ ծովը, և ի՞նչ կարող էր պատահել, եթե տեղի ունենար ընդհակառակը... Ռուսահայ այս վարժապետ ինտելիգենտի արնակից եղբայրը Պոլսում այն ժամանակ հրատարակում էր «Նավասարդը», որի ղեկավարները, նա յիրյան վարժապե- տազդեստ քուրմեր ու ասպետներ, գրչ/1 ^ի մոգական շարժումով վերադարձնել էին ձգտում «հեթանոսական ժամանակները», այսինքն ճորտատիրական կարգերում փթթած ցոփությունը, շվայտությունը և այլասերված հաճույքը։ Նրանք այս բոլորը, իհարկե, քողարկում էին եվրոպական սիմվոլիզմից ու դեկադանսից փոխ վերց¬ րած զանազան սնամեջ «խորհուրդներով» ու «իմաստ¬ ներով» և նա յիրյան ազգային արսենալից վերցրած մի¬ ֆերով ու առասպելներով։ Նրանք քնարերգում էին «հա¬ ճույքը, ուժը և տառապանքը»։— Կանացի հոլանի մար¬ միններ և ռազմական կորով։ «Հայ ցեղի ռազմական կորովը», որ իբր Հաչել է դարերում' հզոր ու անհաղթ։ Նրանք երազում էին վերադարձած տեսնել հայկական ֆեոդալական միջնադարը' իր լեգենդական արքաներով և աստվտծներով։ Եվ կարծում էին, թե նախակարապետ¬ ներն են հայկական նոր Ոսկեդարի, նորագույն Ռենե¬ սանսի, երբ դարերի մոխիրից, ավերից ու ավարից ել¬ նելով նոր թռիչք է ստանում նա յիրյան հանճարը։ Լանճէսրդ հայկյան, նավասարդյան սա տոներուն արևավառ, — ա լ վերածնե՛ փլատակներեդ և փառագոչ քնարդ ա ռ։ — «Նավասարդյան սա տոներուն արևավառ»••* Գի¬ տե՞ր այս երբ էր դրվում, ընթերցո ղ.„ 1914 թվակա¬ նին։ Երբ օդում բուրում էր վառոդը, և օրը ցերեկով