Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/227

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կարելի է բերել հազարներով հենց նույն Ալազանից, Ն. Զարյանից, Վշտունուց, ինձանից, Մ. Արմենից,— մեկից շատ, մյուսից քիչ— և դրանք մեծ մասամբ, եթե ոչ առանց բացառության, պատկանում են մեր ամենաանարժեք գրվածքների թվին։ Թողնենք սակայն օրինակներ բերելն և անցնենք ընկ. Չուբարին։

Ինչպես տեսանք` ազգային ձևի մեր ըմբռնման մեջ ոչինչ չկա պախարակելի, ծայրահեղ դեպքում, նու, կարելի է վիճել, որ ընկ. Մ. Արմենը սխալվում է, երբ պնդում է, թե մեր պրոլետգրականության մեջ ո՛չ բոլոր գրողներն են հետևողականորեն կիրառել ազգային ձևը։ Մի րոպե ենթադրենք անգամ, որ ընկ. Արմենն այս կետում սխալվում է։ Ի՞նչ էր հարկավոր անել ընկ. Չուբարին։— Փոխանակ ըստ էության արգումենտներ բերելու, վերլուծելու ազգային ձևի պրոբլեմն ըստ էության և ապա, օրինակներ բերելով մյուս գրողներից, ապացուցելու, որ ընկ. Արմենը թյուրիմացության մեջ է ընկել, որ Ալազանը և Վշտունին ավելի լավ, ավելի հետևողականորեն են կիրառել ազգային ձևի սկզբունքը պրոլետարական գրականության մեջ,— փոխանակ այս անելու, նա, միանգամից վերցնելով ադմինիստրատիվ- քաղաքական տոն, ոչ մի այլ կարգի արգումենտներ գտնելու փորձ անգամ չանելով, անմիջապես անցնում է կազմակերպչական, հիմնարկային արզումենտացիափ` Արմենի բերած արգումենտներին հակադրելով մի ամբողջ լիկվիդացիայի ենթարկված կազմակերպություն, և, դեռ սրանից բացի` կազմակերպության ետևից օգնության կոչելով ամբողջ Կոմկուսակցության վիթխարի հեղինակությունը։ Կարելի է էլ վիճել նման «ջախջախիչ» արզումենտացիայի դեմ— Բայց իր վարչական եռանդով ոգևորված (այն, որ Ֆ. Մ. Դոստոևսկին անվանում էր