Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/229

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«մինչև»-ը Խ. Գ. Մ. նախագահի բերանում, որ ղեկավարության է կոչված Համկոմկուսի Կենտկոմի ապրիլյան հայտնի որոշումից11 հետո` կենսագործելու համար հե՛նց այդ որոշումը` առաջին հերթին պայքարելու նախկին Ասոցիացիայի ղեկավարության անուղղելի տարրերի ռևանշիստական տրամադրությունների դեմ։ Այդ չարաբաստիկ «մինչև»-ն է ահա, որ գլխովին մատնում է ընկ. Չուարին և ցերեկվա լույսի պես պարզ ցույց է տալիս, թե օբյեկտիվորեն ո՞ւմ տրամադրություններն է արտահայտում ընկ. Չուբարը։ Ըստ նրա վերոհիշյալ տիրադի դուրս է գալիս, որ նախկին Ասոցիացիան «մինչև այս` 1932 թվի ապրիլի 23-ը» կենսագււրծել է կուսակցության գլխավոր գիծը գրականության ասպարեզում: Իսկապես որ ֆենոմենալ է այս պնդումը Խ. Գ. Մ. նախագահի թերանում, և չգիտես` հետևանք է սա արդյոք մանկական անգիտությա՞ն, թե՞ իր զարմանալի մերկությամբ` կատարյալ արհամարհանք դեպի Կոմկուսակցության ապրիլյան որոշումը, որի կենսագործման բարձր կոչումիրև է հրավիրված ինքը հե՛նց այդ որոշման շնորհիվ։ Եթե նախկին Ասոցիացիան մինչև 1932 թ. ապրիլի 23-ը հիմնականում կենսադործել է կուսակցության գիծը` էլ ինչո՞ւ համար էր նրա լիկվիդացիան, ընկ. Չուբար։ Էլ ինչո՞ւ համար է պատմական այդ որոշման մեջ պարզից պարզ ասված, որ Ասոցիացիան վերջին շրջանում պրոլետգրականության զարգացման խթանից վերածվել է նրա զարգացմանը խանգարող տորմոզի։ Ո՞ւմ է հարկավոր նախկին Ասոցիացիայի բովանդակ գործունեության, ինչպես Դուք եք գրում` «մինչև այս` 1932 թ. ապրիլի 23-ը» արդարացումը, առսնց որևէ վերապահումի. գոնե Ձեր դիրքի բերումով Դուք պարտավոր էիք անել այդ վերապահումը, եթե ոչ ավելին։ Եվ մի՞թե իրոնիայի նման չեն հնչում Ձեր այդ ֆենոմենալ «մինչև»-ի