Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/248

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նակեր Հովհ. Թումանյանի բոլոր գեղարվեստական գրվածքները

բացի հեղինակի ստեղծագործության գերազանցապես առաջին շրջանին պատկանող այն գրվածքներից, որոնք միանգամայն զուրկ են գեղարվեստական արժեքից և չեն ներկայացնում լայն հասարակական հետաքրքրություն*: Գեղարվեստական բոլոր նման երկրորդական երկերը, հեղինակի գրվածքների բոլոր վարիանտների հետ միասին, պիտի կազմեին լիակատար ժողովածուի երկրորդ հատորը։ Երրորդ հատորում պիտի տեղ գտնեին հեղինակի հոդվածները և նամակագրությունը։ 
   Նման մի ծրագիր ունենալով մեր առջև մենք սկսեցինք պատրաստել առաջին հատորը, կատարեցինք նյութերի համապատասխան ընտրություն և, Պետհրատի պահանջով, երբ նյութերի մի մասն արդեն հանձնված էր տպագրության, պարզվեց, որ հրատարակության նման տիպը չի կարող իրականանալ մոտակա տարիների ընթացքում, իսկ Պետհրատը, ընգառաջելով մասսայական պահանջին նոր հարց առաջադրեց — որքան հնարավոր է շուտ կազմել և տպագրել մեր մեծագույն բանաստեղծի գոնե միայն գեղարվեստական երկերի որքան հնարավոր է լիակատար ժողովածուն... Եվ որոշվեց լույս ընծայել կիսով չափ նախապատրաստված հատորը, իբրև Հովհ. Թուման յանի գեղարվեստական երկերի ժողովածու' անկախ հետագա հատորներից և առանց գիտական ապարատի...

Օրինակ, այս հատորում զետեղված «չափածո ֆելիետոններից մի քանիսը համարյա թե զուրկ են գեղարվեստական արժեքից, րայց, ի նկատի ունենաքով նրանց հասարակական ակտուալ արժեքը' մենք կարևոր ենք համարել զետեղել դրանք' լրիվ պատկերացում տալու համար Հովհ. Թումանյանի այդ ժամանակաշրջանի հասարակական գաղափարախոսության մասին։ 248