Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անհրաժեշտ է մի քանի խոսք ասել տեքստում տեղ գտած ոճային և ուղղագրական խայտաբղետության մասին։- Խնդիրն այն է, որ մեր հեղինակը մինչև վերջ էլ ոչ միայն տարբեր գրվածքներում, այլ հաճախ միևնույն գրվածքում գործածում է թե ուղղագրական և թե, մանավանդ, ոճային տարբեր ձևեր։ Օրինակ` հաճախ միևնույն գրվածքում նա գրում է և՛ «ճամբա», և՛ «ճանպա» և այլն,- իսկ ինչ վերաբերում է հռչակավոր «էս»-ին ու «էն»-ին, նա շատ հաճախ միևնույն գրվածքում գործածում է և՛ «էս» և՛ «այս», և՛ «էն» և «այն» - և այսպես շարունակ։

Մենք մեր սրբազան պարտքն համարեցինք անխախտ կերպով հետևել հեղինակի բուն տեքստին և այս տեսակետից որևէ ուղղում մտցնելուց խուսափեցինք, ինչպես հանցագործությունից։

Հատորում սահմանված բաժինների անունները մեծ մասամբ պատկանում են հեղինակին2:- Բաժինների մեջ նյութերը զետեղված են խիստ ժամանակագրական կարգով։-Այն դեպքերում, երբ անհնարին էր ճշտել երկի գրման թվականը, մենք ստիպված էինք նշել գրվածքի առաջին անգամ լույս տեսնելու տարեթիվը, առնելով այն քառակուսի փակագծի [ ] մեջ:

Ներկա հատորում զետեղված բոլոր նյութերը հավաքել, նախնական ստուգումը բնագրերի հետ կատարել և տարեթվերը ճշտել է ընկ. Նվարդ Թումանյանը, որը միաժամանակ կազմել է բառարանը և այբբենական ցանկը։

Նյութերի վերջնական ընտրությունը, ստուգումը բնագրերի հետ և բաժանումն ըստ բաժինների ամբողջովին կատարված է խմբագրողի կողմից։ Հեղինակից մնացած չափածո տեքստերի և վարիանտների այս կամ այն ընտրության համար ևս պատասխանատվությունն