Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/463

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ավելորդ չեմ համարում հայտնել և այն, որ անձնական տեսակցության ժամանակ ես հայտնել եմ այս դիտողություններս ընկ. Աղասի Խանջանին, և նա չի առարկել իմ Պետհրատում մնալու դեմ:

Ե. Չարենց

17 II, 1932

ԳՈՐԾԿՈՄԻՆ ԿԻՑ ԿԱՐՄԻՐ ՊԱՐՏԻԶԱՆՆԵՐԻ ԵՎ ԿԱՐՄԻՐ ԳՎԱՐԴԻԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ

Սրա հետ ներկայացնելուք Կենտկոմի կողմից հաստատված երկու կուսընկերոջ վկայություն իմ` Ղումարլուի ֆրոնտում քաղաքացիական կռիվներին մասնակցելու մասին, խնդրում եմ ինձ տալ կարմիր պարտիզանական վկայական։

Ե. Չարենց

2 III, 1932

Հ. Կ. Կ. ԿԵՆՏԿՈՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆԸ

Պատճեն` Խ. Գ. Մ. ԿԱԶՄԿՈՄԻՏԵԻՆ

Խորհրդային գրող Եղիշե Չարենցից

Դիմում

Խ. Գ. Մ. Կենտկոմի պրեզիդիումի վերջին նիստին, ուր դրված էր գյուղ գործուղված գրողների հաշվետվությունը և ուր զեկուցում էր ընկ. Սիրասը1, ես այն միտքը հայտնեցի, որ գյուղ գործուզվող գրողներից պետք է մենք պահանջենք հաշվետվություն այն մասին, թե ի՞նչ են արել նրանք իբրև գրողներ. ի՞նչ են գրել, ի՞նչ են ստեղծագործել, ի՞նչպես են արտացոլել իրենց