Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/469

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ունենալուց Ն. Թ. հետ, հրաժարվում եմ Հ. Թ. երկերի խմբ. աշխատանքից, որի մասին պաշտոնապես հայտնել եմ Պետհրատին ու խնդրել գտնել այլ խմբ. Հ. Թ. երկերի համար, կամ պահանջել, որպեսզի Ն. Թ. պաշտոնապես ետ վերցնի իր... անհիմն մեղադրանքները...

Հայտնելով այս մասին Ձեզ, խնդրում եմ կազմել հեղինակավոր հանձնաժողով և քննել այս կոնֆլիկտը, որից հետո հրապարակային եզրակացություն հանել... և պաշտպանել Պետհրատի առջև իմ շահերը, իբրև գրողի, որպեսզի ես կարողանամ ստանալ կատարած աշխատանքի թե նյութական և թե բարոյական հատուցումը։

Ընկ. բարևներով` Ե. Չարենց

1933, 29 VII, Երևան

Հ. Խ .Գ. ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱԶՄ-ԿՈՄԻՏԵԻՆ

Ցանկանում եմ մտնել Հայաստանի խորհրդային գրողների միության մեջ։

Ե. Չարենց

1934, 14 VI, Երևան

«ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ԽՍՀՄ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՄՐԱԳՐՈՒԹՅԱՆԸ

Եղիշե Չարենցից

Դիմում

Սույնին կցված «երկիր նայիրի» վեպի օրինակը նայված է իմ կողմից և կարող է դիտվել որպես տպագրության պատրաստ նյութ։