Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


մեջ չմտնաս ու տեղդ ծանր նստիս ու բերնիդ եկած խոսքերը դուրս չի տաս մեր ետևեն…

Փեք ալ աղվոր կընեմ, մարդ բերանս չկրնար կապել, այդ տեսակ խոսքերով զիս չես կրնար վախցնել… կերևա որ դուն տակավին զիս չես ճանչցած,− պատասխանեց Անթառամ, վճռաբար կռիվի ասպարեզը նետվելով։

− Ընդհակառակը շատ աղեկ կճանչնամ,− պոռաց Ղուկաս էֆենտի,− Թոփ Գաբուցի պայրաքտար Սուրբիկին աղջիկը չե՞ս…

Այս խոսքերը լսելով, Անթառամի գույնը նետեց, այլայլվեցավ ու թեթև մը սարսռաց։

Ղուկաս էֆենտի, նույն բարկաճայթ շեշտով շարունակեց.

− Դուն չէի՞ր, որ էրկանդ, խեղճ Նիկողոս աղային մահվանը պատճառ եղար… տերտերու տեր ըրիր… սիրականիդ հետ մեկ յաթախի մեջ օձիքդ ձեռք տվիր… բարոյական աննպաստ տեղեկություններ, հե՞… դեռ կուզե՞ս բարոյական աննպաստ տեղեկություններ…

Ղուկաս էֆենտի լռեց։ Տիկին Անթառամ իր գլխուն իջնող այս լախտի հարվածներեն սահմռկած՝ կապտրագույն ու դողահար, չէր կրնար բան մը արտասանել։ Տիկին Թագուկ այդ անլուր հայտնությունները լսելով, ինքն ալ գրեթե սարսափած էր ու ամոթահար առջին կնայեր, իբր թե Անթառամի վրա ժայթքող նախատինքը զինքն ալ արատավորած ըլլար։ Իսկ Տ․ Միքիաս իր խոշոր փառավոր մորուքը կշոյեր, առանց հուզումի ոևէ նշան մը ցույց տալու։

Նտխատինքներու տարափին հաջորդող ճնշիչ լռությունը առաջին անգամ քահանան փորձեց խզել։

− Ղուկաս էֆենտի,− ըսավ մեղմ ու համոզկեր ձայնով մը,− ինչո՞ւ այդչափ կհուզվիք, ինչո՞ւ այդչափ ծանր ու անտեղի խոսքեր կընեք․․․ ավելի աղեկ է այս տեսակ խնդիրները անուշությամբ կարգադրեք։

− Անուշության տե՞ղ մնաց,− գոչեց Ղուկաս էֆենտի,− քանի մը օր առաջ կինս ու աղջիկս կելլան այցելության կուգան և ահա մեր Անթառամ հանըմը, առանց տեղի տված ըլլալու, կելլե կարգ մը անվայել, անկիրթ խոսքեր կընե… խեղճերը դող ելած կուգան ինծի կպատմեն, ես ալ որպեսզի խնդիր չելլա, ասոր անոր բերանը չիյնանք, կպատվիրեմ, որ մարդու բան չըսեն, եղածը գողտուկ պահեն, գայթակղության պատճառ չըլլան… Եկուր տես, որ աս մեր հանըմը, ձայնը հասած տեղը, խենթ ու խելառ կերպով, եղածը