Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կիրկիրություն ցույց տա մանչուն, քովը նստի, հետը շախալաշմիշ ըլլա… Փարիզ մեծցող մարդիկը անանկ բաներ կփնտռեն,− դիտել տվավ Ղուկաս էֆենտի։

− Էյ, տահա կեցիր նայինք, առաջին անգամեն ճիտը ցատկելու չէր, ամեն բանին սրան կա։

− Նայելու է, որ քիթեն բռնե, իմ խելքս ասոր կհասնի… քսան-երեսուն հազար ոսկիի տեր մարդ է, խաբար ունի՞ս…

Քսան-երեսուն հազար ոսկիի հայտնությունը տարօրինակ կերպով շլացուց տիկին Թագուհին, որ պահ մը սահմռկած մնաց, կարծես թե այդ ոսկիներուն տոպրակները, մեկիկ-մեկիկ իր գլխուն իջնեին:

− Իրա՞վ այդչափ հարուստ է եղեր,− գոչեց խանդավառությամբ:

− Հապա, աղեկ տեղեն իմացա, անոր համար ձեռքե փախցնելու չի գար… քիչ մը խրատ տուր սա աղջիկին, ինքզինքը սիրցնելու ճարը նայի, միայն խոսելով չըլլար, թող հետը քիչ մը ճիլվելեշմիշ ընե… վաղը իրենց երթանք նե՝ անանկ մը ընենք քի՝ մանչ ու աղջիկ մինակ մնան. Ռոզիկին ալ ըսե, որ մարդը չորս կողմը սխմրտելու ելլա նե՝ խռչուլություն չընե… քա, երեսուն հազար ոսկի է աս… Հագածին ալ, արդուզարդին ալ ուշադրություն ընե, հեմ վրայի հագածին. հեմ ալ տակիններուն… պակաս բան մը ունի նե՝ ըսե առնենք։

− Մեղա, պակաս բան ինչո՞ւ պիտի ունենա, ամեն բան ունի, դուն հոգ մի ըներ, ես պետք եղածին պես կհագվեցնեմ, իրեն ալ կխոսիմ… արդեն ինքն ալ հոգի կուտա կոր, որ այս գործը ըլլա։

Հելպեթ հոգի կուտա, ես ալ աղջիկ ըլլայի նե, հոգի կուտայի… երեսուն հազար ոսկի, Փարիզի պես տեղ, շնորհքով երիտասարդ, տահա ի՞նչ կուզե. բայց խնդիրը աս է, ինքզինքը սիրեցնելու է, եթե ոչ ձեռքերնուս կփախցնենք հա…

Այս հրահանգները տալե ետքը, Ղուկաս էֆենտի դուրս ելավ տունեն և դեպի Սբլանտիտ քաֆե ուղղվեցավ, ուր ընդհանրապես իրիկունները կերթար քանի մը գարեջուր խմելու և բարեկամներու հետ տեսակցելու համար։

− Արդյոք դրամօժիտի մասին դժվարություն պիտի հանե՞ այս տղան,− կմտածեր ինքնիրենը, փողոցը գացած միջոցին։ Ինք անշուշտ տրամադիր էր երկու հազար ոսկիի չափ դրամ տալու, բայց արդյոք բավական պիտի ըլլա՞ր այդ գումարը… ա՜խ, եթե