Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/322

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


առաջ մեր տան դուռը ձեռքով կառնեն… մեղք որ դիրքդ պահել, ինքզինքդ հարգել տալ չես գիտեր ու ասանկ ամենուն առջև խաղք կըլլանք։

− Ամմա դուն ալ գործը կմեծցնես։

− Պզտի՞կ բան էր եղածը, գետնե գետին անցա… ես, Սասանյան Մարգար էֆ-ին կինը, ասանկ Շազիկի մը պես փոստալի մը համար նախատինք կրեմ ժամուն մեջ, ամենուն առջև, ան չլթիկին պիտի հասկցնեմ իմ ով ըլլալս…

Ճանըմ, ան խեղճ կնիկը ի՞նչ մեղք ունի…

− Հիմա ալ դուն ելիր Շազիկ պաշտպանե, թող ամեն բան թամամ ըլլա… անոր ինչ ըլլալը գիտե՞ս աճապա… բերանս բանալ մի՜ տար։

− Պաշտպանելու մտքով չըսի, − պատասխանեց Մարգար էֆ., որ կուզեր խնդիրը անուշ տեղը կապել,− միայն թե հանցավորը ժամկոչն է, որ բերեր աթոռը քու կեցած տեղդ դրեր է։

− Ժամկոչներուն քով անգամ հարգ ու պատիվնիս չի մնաց։

− Տգետ, անկիրթ մարդիկներ են, անոցմհ տարբեր բան չսպասվիր։

− Քու տեղդ ուրիշ էրիկ մը ըլլար նե՝ գիտեր ընելիքը… բայց դու մարդ չես որ, հա՜ կնիկդ, հա՜ պեսլեմեն, քեզի համար ամենքը մեկ է։

− Ի՞նչ կուզես որ ընեմ…

− Հիչ թան մը չես կրնար նե՝ ժամկո՞չն ալ չես կրնար ճամփել տալ։

− Ասանկ պզտիկ հանցանքին համար մարդ կճամփվի՞…

− Պզտիկ հանցա՞նք… հապա ի՞նչ ընելու էր, աթոռը գլխո՞ւս իջեցնելու էր, մեծ հանցանք գործած ըլլար… քեզի հ՜ետ արդեն խոսիլը, քենե օգնություն սպասելը պարապ բան է… էօ՜ֆ, այնքան հուզվեցա, որ գլուխս ցավ մտավ…

Եվ տիկինը սեղանին վրայեն բարկությամբ գլխարկը առավ և դուրս ելավ սենյակեն։

Մարգար էֆ. կրկին երկնցավ բազմոցին վրա և սկսավ թերթը կարդալ, մինչ ատեն-ատեն ձախ ձեռքով իր փորը կշփեր։

Քառասունհինգ տարեկան, գիրուկ, թավ պեխերով մարդ մըն էր Մարգար էֆ.։ Նախնական ուսմունք մը առնելե ետքը, տասնհինգ տարեկան հասակեն նետված էր գործի ասպարեզը, հորմեն ժառանգած փոքրիկ դրամագլխով մը։