Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եկած էին հոն, ավելի խղճալի ու սրտաճմլիկ երևույթ մը առնելու համար։ Հեդգ դերասաններ, որոնք թշվառությունը պետք էին ներկայացնել արվեստին բոլոր կատարելությամբը, որպեսզի արժանանային հանդիսականներու շնորհին։

Ղուկաս էֆենտի՝ երբ ներս մտավ, սանդուխը այնքան խճողված էր, որ հնար չի կար վեր ելլելու, առանց կոխոտելու հոն նըստողները։

− Ի՞նչ խաղքություն է, ի՞նչպես վեր ելլենք, մարդ չի՞ կա հոս… Ծո՛, Մարկո՛ս, ո՞ւր ես,− գոռաց Ղուկաս էֆենտիի ձայնը:

Ամենքը զսպանակե մը մղվածի պես ոտքի ելան, տեղ բանալ փորձեցին, բայց և այնպես նորեն ճամփան գոց կմնար։

Մարկոս՝ դռնապանը, որ լսեր էր էֆենտիին ձայնը, երևցավ սանդուխին գլուխը։ Հասկցած էր Ղուկաս էֆենտիի բարկության շարժառիթը և ուզեց փութկոտ եռանդով մը դարմանել եղածը։ Բռունցքը բարձրացուցած՝ հարձակվեցավ սանդուխին վրա եղողներուն վրա։

− Ծո ճամփա չբանա՞ք, ծո էֆենտին է, ծո քեռ՞ր եք, չե՞ք տեսնար կոր էֆենտին, ծո ձեզի չըսի՞, որ այստեղ չնստիք, հիմա էֆենտին կուգա…

Ու բռունցքները կիջնեին աջ ու ձախ, առանց սեռի ու տարիքի խտրության։ Վայրկրանե մը սանդուխը մաքրվեցավ և Ղուկաս էֆենտի կրցավ վեհափառորեն վեր ելլել, շուրջը ակնածանքով ու երկյուղածաթյամբ բարևի կեցած բազմության մեջեն։

Մարկոս փութաց էֆենտիին բալթոն հանելու.

− Սա վրայի ձյուները թոթվե տե՝ մաքուր տեղ մը փռե, թող քիչ մը չորնա,− հրամայեց Ղուկաս էֆենտի։

− Գլխուս վրա, էֆենտի։

Գրասենյակին դուռը բացվեցավ և Ղուկաս էֆենտի ներս մտավ։

Դուրսը, դռան մոտ, երեք աթոռներ դրված էին․ մին դռնապահինն էր, որուն վրա ոչ ոք կհամարձակեր նստիլ, մյուս երկուքին վրա կհանգչեին երկու առանձնաշնորհյալներ, որոնք հաջողած էին Մարկոսի համակրանքը շահիլ և անոր պաշտպանությունը վայելել, մին որբևայրի կին մըն էր, վեց տարեկան աղջիկ մը ծունկին վրա և փոքրիկ ծծկեր մը գիրկը, և մյուսը անկար ծերունի մը՝ որուն մեկ ոտքը չէր բռներ: Հոն գտնվողները նախանձոտ աչքերով