բոլոր այդ քննությունները շատ անհաճո, շատ ստորացուցիչ եղեր էր խեղճ կնոջ համար, որ արհեստով ու կոչումով մուրացկան մը չըլլալով, երբեք չէր վարժված այդ տեսակ բաներու։
Հետո, իմացեր էր, որ մարդը միայն զինքը տեսնելով չէր բավականացած՝ այլ նաև այցելած էր մեկ քանի դրացիներու, անոնցմե ալ տեղեկություններ քաղելու համար։
Անշուշտ իր զավկին ամենատարրական պետքերը եթե հոգալու կարողություն ունենար, Սաթենիկ երբեք չպիտի զիջաներ դիմում ընել Աղքատախնամին, բայց երկու շարաթե ի վեր իր դժնդակ վիճակն ալ ավելի հուսահատական դարձեր էր։ Իր փոքրիկ աղջկան՝ Սիրվարդի վիճակը թեև փոփոխություն մը չէր կրած ու չէր ծանրացած, ինչպես բժիշկը վախ հայտներ էր, բայց միշտ տկար ու նիհար կմնար, սնունդի անբավականության սլատճաոով։ Եթե չլինեին կարի գործերը, որոնք արդեն մեծ բան մը չէին արտադրեր, գրեթե բոլորովին անոթի պիտի մնար իր փոքրիկ Սիրվարդին հետ, եթե իր երիտասարդ վարձակալը՝ պ. Գարեգին՝ ինքնաբերաբար և գրեթե բռնի, նյութական օգնություններ չըներ։
Այժմ Սաթենիկ բավական դրամ պարտական էր երիտասարդին և ասիկա մեծ խղճի խայթ մըն էր իրեն համար, որովհետև գիտեր, թե ան իր անհրաժեշտ պետքերեն զրկվելով էր, որ այդ նյութական փոքրիկ օգնությունները կըներ իրեն։
Եթե պզտիկ ամսական մը կապեին իրեն Աղքատախնամին կողմե, գոնե հացի դրամ մը, եթե քանի մը բրդեղեն լաթեր տային Սիրվարդին համար, Սաթենիկ ինքզինք երջանիկ պիտի համարեր։ Ու ժամերե ի վեր դուրսը, ցրտին կծկտած այդ շնորհին կսպասեր անհամբեր, վերադառնալու համար իր աղջկան քով, զոր քանի մը ժամվան համար բարյացակամ դրացուհիի մը խնամքներուն հանձնած էր։
Մյուս աղքատները հաշտ աչքով չէին նայեր այդ երիտասարդ կնոջ, որ հայտնապես կերևար թե իրենցմե չէր և որ թշվառության մեջ պահած էր տակավին հանկուցիչ գեղեցկության մը հետքերը։
Բաց աստի, Սաթենիկ իրենց հետ չէր մտերմանար, չէր խոսակցեր, իր տվայտանքն ու թշվառությունը չափազանցելով չէր ցուցադրեր ամենուն, չէր փորձեր շուրջիններուն արգահատանքը հրավիրել իր վրա։ Աղքատ ու հպարտ էր միանգամայն, ինչ որ աններելի թերություն մըն էր իրենց աչքին։ Չէ՞ մի որ ժողովրդական