ԳՄԴ Տ4ՀՍ―4
Ե―583
Զ․ Եսայան
Ե 583 Մուրատի ճամբորդութիւնը։ Սվազէն Պաթում (ուղեգրություն՝ ականատեսի վկայությամբ) Զապել Եսայան։ (Կազմ․ Ս․ Ս․ Գրիգորյանը, առաջաբանը՝ Ս․ Մ․ Սահակյանի)․— Եր․։ «ՆԲ-պրես», 1990, 96 էջ։
Սեբաստացի Մուրադը (Մուրադ Խրիմյան) հայ ազգային ազատագրական պայքարի պայծառ դեմքերից է։ Սկզբում գործում է հայրենի Սեբաստիա գավառում, Պոլսում, ապա՝ Սասունում, Մշո դաշտի և Վասպուրականի բնակավայրերում։
1915 թվականին Սեբաստիայում ևս ծայր են առնում հայերի զանգվածային տեղահանությունները, աքսորն ու սպանությունները։ Սեբաստացի Մուրադն իր խմբով բարձրանում է լեռները, անցնում չափազանց բարդ երթուղով, գրավում թուրքական մի փոքր ձկնորսանավ և ուղղություն վերցնում դեպի Բաթում։ Հետագայում հանդիպում է Զ․ Եսայանին, որը և գրի է առնում այդ ճամփորդության մանրամասները և հրապարակում Բաքվում լույս տեսնող «Գործ» ամսագրում։