Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ III

«Ինչպես այդ ժամանակաշրջանի մի շարք գրողներ.- նկատում է գրականագետ Դ. Նալիվայկոն. - (Բալզակ, Պուշկին, Մանձոնի, Մերիմե). այնպես էլ Սքոտի պատմավեպերր ձեռք էին բերել ռոմանտիզմին լրիվորեն չհարող գաղափարագեղագիտական գծեր եւ հատկանիշներ։ Այդ գործերը արդեն կրում էին անցումային բնույթ, որը հատուկ էր ռոմանտիզմից ռեալիզմի անցման շրջանին։ Չի կարելի մոռանալ այն մասին, որ ռոմանտիկների պատմականությունը իր ձևն ու սահմաններն ուներ։ Դրա համար էլ նրա ինտենսիվ զարգացումը Սքոտի. Պուշկինի. Բալզակի եւ ուրիշ գրողների գործերում, ըստ էության, ռոմանտիզմի ներսում ձեւավորում էր նոր գեղարվեստական համակարգ»³: Այս եւ կյանքի նման երեաւյթների բանաստեղծական «սահմանումը» շատ լավ է ներկայացրել Աննա Ախմատովան

Как в прошедешем грядущее зреет,
Так в грядущем прошлое тлеет․

Ռոմանտիզմի ավարտին ռեալիզմի ձեւավորման նույն օրինաչափությունը գործում է նաեւ անգլիական գրականության մեջ։ Անգլիացի ռեալիստներ Ֆիլդինգի, Դիկկենսի, Թեկերեյի ճանապարհը անցնում է Վոդսվորդի, Սքոտի, Բայրոնի, Շիլլերի միջով։ Այսպես․ եթե արեւմտաեվրոպական գրականության մեջ ռոմանտիզմից ռեալիզմի անցման շրջանը ինչ-որ տեղ դանդաղում է, նրանում ձեւավորվող մեթոդը ամբողջ ճակատով հաղթանակ է տանում իր ծնող մոր դեմ, ապա հայ գրականության մեջ ռոմանտիզմը շարունակում է իր սեփական կյանքը։ Ռոմանտիզմը մեզանում դառնում է ուղեկից, որն արդեն կապված է մեր ժողովրդի քաղաքական կյանքի հետ։ Ընդգծում ենք՝ քաղաքական, որովհետեւ սոցիալական մակարդակով ռեալիստական մեթոդի զարգացման օրինաչափությունները համընկնում են արեւմտաեվրոպականին։ Նկատենք, որ դասական շրջանի հայ ռեալիստներից ոչ մեկը չդիմեց պատմավեպի ժանրին, չանդրադարձավ պատմական թեմատիկային։ Եթե անդրադառնային, ռոմանտիզմը պիտի ներթափանցեր նրանց մտածողության մեջ, թեեւ ոճի իմաստով նրանք բոլորն էլ կրել են ռոմանտիզմի բարերար ազդեցությանը։ Այդ ազդեցությունը առավել ցայտուն դրսեւորվեց պոեզիայում։ Դ. Դեմիրճյանի օգտագործած «ոճական ռոմանտիզմ» հասկացությունը, որ նա կիրառում է Թամանյանի պոեզիան գնահատելիս, պատահական չէր։ Այդ ազդեցությունից զերծ չեն նաեւ նորագույն շրջանի բանաստեղծները։ Թումանյանր զգում էր իրականության դաժան ռեալիզմը եւ փորձում էր բանաստեղծությանբ հաղթահարել այն ստեղծելով կյանքի մի երկրորդ զգայական աշխարհ։ Իր աշխարհայացքով. փիլիսոփարաթյամբ ցնդունում էր կյանքի ռեալիստական կերպը, մինչդեռ բանաստեղծության մեջ ստեղծում էր մի այլ ձեւի աշխարհ։ 100