կողմից նրա զարգացումը ընթացել է ֆաբուլային փաստերից հրաժարվելու ճանապարհով։Վեպի այս «տարօրինակությամբ» է պայմանավորված նրա տեսակների բազմազանությունը,որն արտահայտվում է ոչ միայն թեմատիկ,բովանդակային առումով,այլեւ՝ ձեւակառուցվածքային։Վեպի ընդգծված տեսակներից են պատմական, արկածային,դետեկտիվ (ոստիկանական),նամակագրական, կենսագրական,դիցաբանական եւ այլ վեպերը,որոնցից յուրաքանչյուրը ժանրը հարստացնում է եւ թեմատիկ բովանդակային,եւ բանարվեստային նորույթներով։ժանրերը, այդ թվում եւ վեպը, պահպանողական են։ Վեպը,չափազանց զգայուն լինելով կյանքի փոփոխությունների նկատմամբ,անընդհատ վերանորոգվել է։ Հայ գրականության մեջ,արեւմտյաին համեմատությամբ,վեպը առանձնապես աչքի չի ընկնում իր նորարարությամբ, բայց անգամ այդ դեպքում էլ մեզանում վեպի շարժը տեսանելի է։ Բավական է հիշել Աբովյանից Չարենց ընկած վիպային տարածությունը։ Վեպի հայացքը մշտապես բեւեռված է անհատի եւ հասարակության կապի վրա։ Ֆրանսուա Մորիակի կարծիքով վեպի հերոսները ծնվում են վիպասանի եւ կյանքի ամուսնությունից։ Այսուհանդերձ,ինչը նկատվել է,ամենաբարդ վեպի հերոսը անսահմանորեն ավելի պարզ է,քան ամենապարզ իրական մարդը։Հատկապես «նշանավոր մարդկանց կյանքը» սերիալում գրողներին երբեք չի հաջողվում խոսքով ներկայացնել հռչակյալ մարդկանց էությանը։Որպես օրենք, շեշտը դրվումէ նրանց կյանքին վերաբերող ուշագրավ տեղեկությունների վրա,որը պարզապես սիրում է ընթերցողների ուշադրությունը։ Թերեւս դա է պատճառը,որ պատմական վեպերում գրողները խուսափում են պատմական հանրահայտ հերոսներից։Երկրորդական հերոսները շատ ավելի հաջող են արտացոլվում։ Այս դեպքում գրողի երեւակայությունը ազատվում է պատմական փաստի կաշկանդումներից։Հակվածությունը դեպի պարզ մարդկանց կյանքի գեղարվեստական բացահայտումը (Մոպասան,Չեխով,Զորյան եւ այլն) ամենեւին չի խոսում հերոսների կերպավորման բարդույթներից խուսափելու մասին։ «Պարզ» մարդկանց բացահայտման խնդիրը նույնքան դժվար է. այստեղ բանարվեստային խաղերը գրողին առանձնապես չեն փրկում։ Վեպը յուրահատուկ է նաեւ գեղարվեստական ժամանակի եւ տարածության դրսեւորման բազմազանության իմաստով։ Դրամայի,առավել եւս՝ քնարերգության համեմատությամբ, որոնցում գեղարվեստական ժամանակը սեղմած է,վեպի մեջ ճիշտ հակառակն է,որը շատ ավելի նկատելի է դասական վեպերում։ Ժամանակակից տեխնիկական նվաճումների պայմաններում վեպը հեշտորեն ընթերցվում է կինոյի լեզվով։Վեպի ժանրը
Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/117
Արտաքին տեսք