դարձնել։ Դրանց մեջ, այնուամենայնիվ, ֆաբուլան եւ սյուժեն նրբերանգվում են։ Նա գրում է. «Ֆաբուլան պետք է լինի ոչ այնքան երկար», մինչդեռ «պիեսի ծավալը պետք է բխի սյուժեի էությունից եւ ավելի լայն ծավալով, առանց պարզությանը վնասելու»։ Ըստ նրա, «Այս դեպքում «պիեսի շրջանակների մեջ կարող են տեղավորվել այնքան անհրաժեշտ եւ հավանական փաստեր (ընդգծվածը մերն է՝ Զ Ա ), որքան հարկավոր է պարզաբանելու, թե ինչպես մարդը կարող է դժբախտությունից ընկնել երջանկության մեջ եւ երջանկությունից՝ դժբախտության մեջ»։ Բոլոր ընդգծված ձեւակերպումները պարզորոշ վերաբերում են սյուժեին, այսինքն՝ թե առկա է ֆաբուլայի տարբերակման փաստը։ Խնդիրը մշտապես եղել է գրականության տեսաբանների ուշադրության կենտրոնում, գրվել են բազմաթիվ ուսումնասիրություններ։ Տեսաբաններից յուրաքանչյուրը խնդիրը քննության է առնում տարբեր տեսանկյուններից՝ ցուցաբերելով իր ինքնատիպ ըմբռնումը։ Կալմնորոշիչը, սակայն Վ.Շկլովսկու կարծիքն է. «Ֆաբուլան այն է, ինչ եղել է իրականում, սյուժեն այն է, թե այդ մասին ինչ է իմացել ընթերցողը»։ Սակայն նորից գանք Արիստոտելին։ Նրա գիտակցության մեջ ֆաբուլայի եւ սյուժեի մերձությունը պատմական պատճառաբանվածություն ունի։ Հնագույն գրական հուշարձաններում հեղինակային «պերիպետիաները» ընդգծվածորեն հեռացած էին սյուժեից։ Սյուժետային սկիզբը, հատկապես, շատ էր գամված ֆաբուլային, որն է՝ կենսափաստին։ Ֆաբուլան վերջին հաշվով տեղեկություն, տեղեկատվություն է դեպքերի, դեմքերի մասին։ Ֆաբուլան առարկայորեն գրական ստեղծագործության հղացման հիմքն է, կենսասյուժեն, որը նույնպես ստեղծագործության մեջ հանդես է բերվում ֆաբուլայի սյուժետավորման, գեղարվեստական վերակառուցման ձեւով։ Ֆաբուլայի մեջ բացակայում է ստեղծագործական սկիզբը։ Տարբեր են ֆաբուլայի գոյավիճակային ձեւերը։ Այն իբրեւ գրական փաստ, եղելություն կարող է նույնությամբ գրանցվել գրով կամ դառնալ հիշողության փաստ ու փոխանցվել գրողին։ Ֆաբուլան կարող է հանդես գալ նաեւ իբրեւ հեղինակի կենսագրության մի փաստ, դրվագ։ Թումանյանի ինքնակենսագրական գրառումներում այսպիսի նշումներ են պահպանվել. «Զուռնաչի Սաքոյի աղջկա պատմությունը եւ «Մալան», «Ռամագի Մաթոսը» եւ «Լոռեցի Սաքոն», «Գեւոյի, Ալեքի, Օսմանի աղջիկ փախցնելը եւ «Անուշը», «Ղոխնանց պապին, մեր գյուղի Չոփուռի տղեքը» եւ այլն։ Սրանք այն կենսահիմք-ֆաբուլաներն են, որ բանաստեղծը լսել է ուրիշներից։ Սակայն կան նաեւ այնպիսիները, որոնք անմիջապես Թումանյանի կենսագրությունից են գալիս։ Բանաստեղծի դուստրը Նվարդ Թումանյանը, իր գրքում մեջ է բերում պատանի Թումանյանին Թիֆլիս տանելու հորեղբոր 137
Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/137
Արտաքին տեսք