Jump to content

Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նուրբ «վիրահատաթյուն է»։ Այստեղ հեղինակը գործ ունի ոչ թե մեխանիկական աշխատանքի հետ՝ երկխոսությունների եւ մենախոսությունների առանձնացումը, այլ գեղարվեստական ժամանակի եւ տարածության հետ։ Ֆաբուլայում եւ սյուժեում, պատմական ժամանակը պահպանելով հանդերձ, գեղարվեստական ժամանակը եւ տարածությունը արմատապես փոխվում են դրամայում սեղմվում են։

ՍՅՈՒԺԵ

Սյուժեն ֆաբուլայի վերապատմման արդյունքն է։ Գեղարվեստական պատումի մեջ հեղինակը ներկայացնում է իրականության արտաքին պատկերը՝ միաժամանակ ստեղծելով երկի համապատասխան ներքին ձեւը։ Այս ընթացքում, ըստ Արիստոտելի, պահպանվում են «անձնավորությունների արարքները» եւ «փաստերի հետեւողական կապը», որոնք «պայմանավորվում են անհրաժեշտությամբ եւ հավանականությամբ»45։ Անտիկ շրջանում գեղարվեստական ստեղծագործության մեջ սյուժեն ընդհուպ մոտեցված է ֆաբուլային, բայց, հետագայում, ինչպես Արիստոտելն է նկատել «տրագեդիայի մեջ ավելացավ էպիզոդների թիվը եւ ինչպես նրա յուրաքանչյուր մասը՝ կատարելագործվեց»46։ Էպիզոդների թվի ավելացումը եւ մասերի կատարելագործումը արդեն հեղինակային նախաձեռնություն է, ֆաբուլայի վերակառուցումն ինքնին գեղարվեստական սյուժեի ստեղծման գործընթաց է։ Սյուժեն իրադարձությունների կատարման եւ հերոսների հոգեբանության զարգացման շղթան է։ Այս ներքին «համընդհանուր սյուժեի» մեջ նրբորեն համադրվում են ինչպես իրադարձությունների, այնպես էլ բնավորությունների սյուժեները։ Հաճախ սյուժեն պատկերավոր տեսնելու համար համեմատում են ճյուղավոր ծառի հետ՝ հիմնական սյուժեն համարելով բունը, իսկ արմատը ֆաբուլան։ Համեմատությունը, անշուշտ, դիպուկ է, մանավանդ, երբ նկատի ենք ունենում դասական շրջանի վեպի կոմպոզիցիոն կառուցիկությունը, որով պայմանավորվեց նաեւ վեպի արխիտեկտոնիկան։ Այս խնդրին մենք կանդրադառնանք կոմպոզիցիայի քննության ժամանակ։

Հանրահայտ է, որ սյուժեի շարժունակության եւ բազմաճյուղ զարգացման հիմքում ընկած է կոնֆլիկտը, որով սյուժեն ստանում է որոշակի ուղղվածություն։ Այս տրամաբանությամբ մենք պիտի մտածենք, որ այդ ուղղվածությունը նշմարվում է դեռ ֆաբուլայի մեջ։ Ֆաբուլայում կոնֆլիկտը կոլիզիոն վիճակում է, իբր հակաբեւեռների խորքային ընդդիմություն դեռ