Jump to content

Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նյութական ժամանակն ու տարածությանը այստեղ աբստրահված են։ Արձակում ժամանակային եւ տարածական վերացարկումները փոքր-ինչ այլ ձեւով է ներկայանամ։ Նրանում անհունը, հեռացող հորիզոնները, անդնդախոր ձորերը. երկնամերձ սարերը ֆիզիկական տարածքներ չեն սոսկ, այ հավերժական ժամանակների իմաստավորում, նյութականացում։ Հայ պատմական վեպերում անցյալի հուշարձանները (եկեղեցիներ, բերդեր, պարիսպներ, կամուրջներ), պատմական աշխարհագրական տեղանքները՝ Մասիսը, Արաքսը, Տարոնը, Աբուլը, Զանգան, Հրազղանը, բոլորն էլ իրենց մեջ կրում են պատմության հիշողությունը։ «Վարդանանքում» Մասիսը հերոսներ գիտակցության մեջ շարունակ |սորհում է կյանքի հավերժության մասին. «Դիմացը, մթության շղարշի մեջ ավելի մթին մթնում էր Մասիսը, իր մռայլ հավերժական մի խոհի հետեւից ընկած։ Ի՞նչ էր այդ խոհը, հավերժության։ Մասիսը միայն կարող էր այդ խորհեր նրա ուժը հենց այդ է միայն։ Ինչ անցավոր է, ինչ մահացու՝ գործ չունի հնամենի լեռան հետ։ Վարդանը մտախոհ նայում էր Մասիսին՝ կարծես հոգու աչքերով ջանալով տեսնել այն գահը, որ առանց պարանի կախված է երկնքից լեռան գլխին»։ Հերոսների համար սրանք հավերժի վկաներն են, դրա համար էլ հերոսները հաշվետու են նրանց առջեւ։ Միայն սրանք կարող են իրենց ամենատես աչքով հետեւել հերոսների լավ ու վատ արարքներին։ Սրանք են եկող սերունդներին պատմելու անցյալի մարդկանց լավ ու վատ գործերի մասին։ «Եվ ապա Մեծ տիկինը դարձավ դեպի Մասիսը եւ ձեռքով արեց նրան.

- Բարձրի՛կ Մասիս, մաքու՛ր, ազա՛ տ Մասիս, մենք անցավորաց, ղու

մնացողաց. դու տես, դա պատմիր»։ Տիկնոջ խիղճը մաքուր է Մասիսի առաջ։

Վիպական տարածության էպիկական վեհությանը իմաստավորված է

ժամանակով։ Խրոնոտոպի էությունը երեւում է նաեւ հերոսի անցած ճանա- պարհների նկարագրությամբ՝ Աղասու անցած ճանապարհը «Վերքում», Սամվելի անցած ճանապարհը Ոզականից մինչեւ Իշխանաց կղզին, Մարզ- պետունու դեգերունները, որոնք հագեցած են պատմության մասին խոհե- րով,մտորումներով։ Վիպական տարածության էպիկական ամբողջությու- նը պատմական ժամանակի գեղարվեսաական պատկերն է։ Մուրացանի բնորոշմամբ «Արցախի բազմաթիվ անառիկ ամրոցները, դժվարամատույց անձավները, եւ, վերջապես, յարաքանչյուր լեռ ու դաշտ, անտառ, արոտ է– ջեր գրելու արժանի անցքերի հիշատակներ ունեն»53։ «ճանապարհը,– նկա- տել է Բախտինը,– արդեն իսկ ժամանակի հոսքի խոր ինտենսիֆիկացում է, ժամանակի շարժման հետագիծ, նիշ, էպոխայի նշան»։ Ապա, շարունակելով իր միտքը, ավելացնում է. «Բերդերը եկե| են անցյալ դարերից եւ շրջված