Jump to content

Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ||| քերին տիրապետելը փոխել են մարդու հոգեբանությանը ե՚ւ սոցիալական,ե՛լ քաղաքական,ե՚ւ կրոնական ու բարոյական առումով։ Մեծ արագությունները կրճատել են մարդկանց տարածաժամանակային անջատվածության սահմանները՝ կամաց—կամաց մարում է կարոտի զգացողությունը,հանդիպման երազանքը մղելով ետին պլան։Մարդու զգացողությունից գնալով օտարվում է այն մետաֆիզիկական խորհրդավորությունը,որ նա դարեր շարունակ ունեցել է իր մեջ։Այս ամենը պայմանավորել են մարդկային էության, մտածողության, հոգեբանության դրսետրման նոր ոճ ու կերպ։Չարենցի խոսքերով ասած՝ աշխարհը դարձել է մի փոքրիկ, փոքրիկ փողոց։Սա կյանք է, որ պարտադիր դրսետրում է իր երկրորդ պատկերը՝ գրականության եւ արվեստի ձեւով։Աշխարհի գիտակցության այս բազմաձեությունը բնականորեն հաղթահարել է նաեւ այն արգելակող ռեցեպտորները,որ ժամանակի ընթացքում ստեղծել է հասարակական կյանքը իբրելպարտադիր պայման։ Գիտությունը ձեռք է բերելդրսեարման համեմատաբար ազատ պայմաններ։Մտքի այս համադրական ազատությունն է ընկած ժամանակակից փորձարարական գրականության եւ արվեստի հիմքում։ Այս նոր գիտակցությունն է, որ ընդդիմանում է դասական գրականության եւ արվեստի կանոնիկ գեղագիտությանը։ Նոր մտածողությամբ հագեցած ժամանակակից գրականության եւ արվեստի «բունտը» առաջին հերթին դրսեւովեց ձեւային հատկանիշների, համակարգերի ոլորտում։ Գրական ստեղծագործության կոմպոզիցիոն կենտրոնը փոխեց իր տեղը,սկսեց ազատորեն «մանյովրել»՝ գրական երկի բովանդակությունը դարձնելով գիտակցության հոսքերի ազատ շարժման ասպարեզ՝ պայմանավորելով բազմաձայնությունն ու երկխոսականությունը։ «Մենք դեռ ապրումենք տրամաբանության կաշկանդիչ իշխանության տակ»,– հայտարարում են սյուրռեալիստները իրենց ծրագրային ելույթներում56։ Ըստ նրանց՝ մի կողմից իրականության անսահմանափակ ոացիոնալիզմը, մյուս կողմից ֆրեյդիզմի հայտնությունը նոր ուղիներ են բացում մարդու հոգին պեղելու համար։Սակայն բացահայտման ելակետային այս մոտեցումները միշտ չէ,որ ենթարկվում են տրամաբանության օրենքներին։ Ինքը՝ ենթագիտակցությունը,երազը նույնքան ռեալ իրողություններ են,որքան տրամաբանությունն ու արթմնի կյանքը։ Բայց,ահա,չգիտենք,թե ինչ տրամաբանությամբ ենք մենք հարմարվել մեր երազների մեջ կայացող անհամատեղ տեսիլների կոմպոզիցիային,զարմանում ենք,անգամ փորձում ենք չընդունել Կանդինսկու նույն օրենքներով կառուցված կտավները,որտեղ աշխարհը ներկայանում է բազմակենտրոն կոմպոզիցիայի սկգբունքներով՝ կողք կողքի պատկերելով այնպիսի առարկաներ,երեւույթներ,որոնք ոչ մի կապ չու–

                                                                                                          152