Jump to content

Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ մի առիթով նկատել է, թե Բյուֆոնի աֆորիզմը այնքան շատ բան է ասում, որ համարյա ոչինչ չի ասում։ Այս կամ այն գրողի ոճի մասին խոսելիս մենք նախ եւ առաջ նկատի ենք ունենում նրա լեզուն, լեզվամտածությունը։ Ոճին վերարերող ցանկացած լեզվաբանական կամ գրականագիտական ոաումնասիրության մեջ լեզու եւ ոճ հասկացությունները կողք կողքի պարտադիր զուգահեռվում են։ Այլ կերպ չէր էլ կարող լինել։ Լեզուն գրողի համար այն նյութն է, միջոցը, որից եւ որով արարվում է գեղարվեստական ստեղծագործությունը։ Խոսելով գրականության պատմության մասին, մենք չենք կարող այն ըմբռնել լեզվի պատմությունից դուրս, և երբ առանձնացնում ենք հայ գրականության պատմության այս կամ այն փուլը, մենք առաջին հերթին նկատի ենք ունենում մեր լեզվի զարգացման այն շերտը, որով արարվել է այդ գրականությունը (գրաբար, միջին հայերեն, աշխարհաբար եւ այլն)։ Ամեն մի լեզվաշերտ գրականությանը պարտադրում է ոճամտածողության իր ներքին պահանջները։ Սա է գրականության առաջնային պայմանը, մնացածը գաղափարի, թեմայի, ժանրի, գեղարվեստական տարբեր միջոցների ընտրությունն է, որոնք ամենեւին էլ կապված չեն գործածվող լեզվի խորքային պահանջների հետ։ Ոճը հեղինակի գեղարվեստական մտածողության ղրսեւորումն է իր անկրկնելիության մեջ։ Գաղափարը, վերացարկելի կենսափաստը, թեման, ժանրը, իբրեւ այդպիսիք, կրկնելի են։ Կարեւորը այդ կրկնեփն անկրկնելի ձեփ մեջ դնելն է։ Հենց սա է նկատի ունեցել Թումանյանը, երբ նկատել է, թե ամեն ինչ ասված է, գաղտնիքը ասելու ձեփ, ոճի մեջ է։ Ոճը, ինչ խոսք, գրողի անհատականության արգասիք է, բայց դա ամենեւին չի նշանակում, թե ոճի ընդգրկման սահմանները չափվում են միայն անհատականությամբ. Մտածել այսպես, նշանակում է շրջանցել դարաշրջանի ոճ, գրական հոսանքների, ուղղությունների ոճ հանրահայտ ըմբռնումները։ Հենց այստեղ է, որ Բյուֆոնի սահմանումը մինչեւ վերջ քննություն չի բռնում։ Մենք կարո՞ղ ենք հաշվի չնստեր ասենք, V դարի հայ մատենագրության ոճ, միջին դարերի քնարերգության ոճ, կլասցիզմի գրականության ոճ, ռոմանտիզմի, սիմվոլիզմի եւ այլ ուղղությունների եւ հոսանքների ոճ հասկացությունների հետ։ Նույնը կարելի է ասել երաժշտության, քանդակագործության, կերպարվեստի մասին։ Սրանք ժամանակներով պայմանավորված հենց այն «կրկնելներն են», որոնց ազդեցության ոլորտից չի կարող դարս գալ անգամ ամենահանճարեղ գրողն ու արվեստագետը։ Հատկապես շոշափելի չափանիշներ են ազգային ոճ, ժողովրդական ոճ հասկացությունները։ Լեզվի ազգային հոգեբանության երևույթը հայանի է ոճագիտությանդ Դրանք