Jump to content

Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գրականության մեջ հատկապես իրենց զգացնել են տալիս թարգմանության ընթացքում։ Ռուս թարգմանական միտքը մեծ հաջողությունների է հասել հատկապես արեւմտաեվրոպական գիտական ու գեղարվեստական գրականության թարգմանության գործում։ Բայց ահա նույնը չի կարելի ասել արեւելյանի մասին։ Այստեղ իրեն զգացնել է տալիս Արեւելքի լեզվամտածողության հոգեբանության ընդգծված յուրահատկությանը, որ գիտության մեջ բավական շատ անդրադարձներ ունի։ Նույնը տարածվում է նաեւ հայ գրականության վրա։ Փիլիպոս Վարդազարյանին գրած նամակներից մեկում Հովհաննես Թամանյանը գրել է. «Անցյալ օրը տեղում (առավոտը) թարգմանեցի кольцов-ի մի ոտանավորը՝ «Сяду я за стол» - ուղարկեցի «Տարազ»–ին стол-ը շինել եմ գիտես ի՞նչ - «պատի տակ» եւ այս ոչ թե հանգի համար, այլ ավելի լուրջ խորհրդով։ Եթե «Սեղան» թարգմանեի - «նստել եմ սեղան» - այդ հայերեն կնշանակեր «նստելեմ սուփրա»։ Եթե գրեի «Սեղանի մոտ», հայերեն չէր լինի։ Նույնը կասեի «У окна»–ի մասին։ Խեղճ հայ մարդու տարակուսանքի ու մտածմունքի տեղը պատի տակն է»59։ Թումանյանը թարգմանության ժամանակ գործի ազգայինին հատուկ հոգեբանության վերլուծությունից է գնացել դեպի համարժեք բառի ընտրությանը։ Նրա կարծիքով, եթե կոնկրետ բառը թարգմանելի չէ, ապա բառի, լեզվի հոգեբանությունը թարգմանելի է։ ժողովրդի մտածելակերպն ու հոգեբանությունը, որ վերաճում է լեզվի հոգեբանության, Թամանյանի համար մշտապես կողմնորոշիչ է եղել։ «Խոսքեր ու ձեւեր կան, որ իրենց մեջ ամբողջ պատմություններ են պարունակում,– գրել է Թամանյանը,– էդ տեսակ խոսքերը միայն հանճարները կարող են գրել, մին էլ ժողովուրդները, որ հազար-հազար աչքերով, հազար-հազար ականջներով, հազար-հազար խելքերով երկար դարերի ընթացքում նայում, լսում, քննում ու դատում են կյանքը ու վերջը հանում մի կարճ եզրակացություն, իրենց որոշումը մի բացականչությունով, մի ածականով կամ մի դարձվածքով»60։ Գրականության լեզուն եւ ոճը կենդանի պահելու համար բանաստեղծը հենվել է ժողովրդական լեզվի հենց այդ խոսքերի ու ձեւերի վրա։ «Իմ լեզվի մասին էլ ոմանք լավ կարծիքի են, բայց ես իմ լեզվի մեջ միշտ սխալներ եմ գտնում եւ անդադար ստիպված եմ ուղղելու, իսկ մյուս կողմից սովորում ու ընդունում եմ նորանոր ոճեր, ձեւեր, դարձվածքներ ու բառեր»6¹։

Դրանք, սակայն, միանշանակ ընդօրինակումներ չէին, ինչպես Մոպասանը կասեր. «Բոլոր այղ արտահայտությունների, բոլոր ձեւերի ու շարադասությունների մեջ կա միայն մի արտահայտություն, մի ձեւ, մի շարադասություն՝ ընդունակ մատուցելու այն, ինչ ես եմ ցանկանում»6²։ Բառը ոգի ու հոգեբանություն ունի, հարկավոր է գտնել այդ ոգին ու հո–

159

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ