նաստեղծ Աթաբեկյանը, ինչ-որ տեղ՝ Իսահակյանը)։ Առաջին պայմանով ստեղծված գրականությունն իր բնույթով սոցիալական , երգիծական է (Ստնդուկյան, Պատկանյանի նախիջեւանյան պատմվածքները, հայ գյուղագիրներ)։ Բայց երբ բարբառագիր գրողը ստեղծում է այնպիսի մի գործ, որի թեմատիկան, գաղափարը պաշտոնականության համազգային կնիք ունի, նա պարտադիր անցնում է գրական լեզվին։ Այլապես բարբառը կարող է «խփել» թեմայի լրջությանը, թեմայի համազգային նշանակությանը, ասենք՝ Սանդակյանի «Ամուսիններ» դրաման։ Բարբառայինի կողքին գրական լեզուն ծագումնաբանությամբ, զարգացմամբ ու փիլիսոփայությամբ միեւնույն ժողովրդի բոլոր հատվածները համախմբելու խնդիրներն ունի։ Այս դեպքում գրականության գրական լեզուն հանդես է գալիս վերահսկողի դերում։ Մեզանում՝ լավագույն օրինակը հայ պատմագրության լեզուն է։ Սկսած V դարից եւ միջին 17-18 դդ. այն ստեղծվել է միայն գրաբարով։ Եվ դա այնքան ժամանակ, մինչեւ նոր գրական լեզուն ձեւավորվսում է հիմնավորապես եւ մտնում իր գործառական հունի մեջ։ Այդպես է նաեւ հայ աստվածաբանության լեզուն։ Շատ ավելի լայն է ներկայանում լատիներենը։ Այստեղ կրկին կարող է հարց առաջանար թե լեզվական նույն համակարգին պատկանող գեղարվեստական գրականության մեջ ինչ ձեւով է ի հայտ գալիս գրողի անհատական ոճը։ Այստեղ առաջին հերթին կարեւոր դեր են խաղում գրողի տաղանդն ու ենթագիտակցական մտածողությունը։ Մեծ տաղանդի գրողների, արվեստագետների, կոմպոզիտորների ոճը, անկախ այն բանից, թե լեզվական որ համակարգին, արվեստի ու գրականության որ հոսանքին ու ուղղությանն են պատկանում, անմիջապես առանձնանում է։ Հատկապես անհատականության ձեռագիր անեն այն գրողները, ովքեր անեն բնատուր տաղանդ, ենթագիտակցական զորեղ զգացողություն, ովքեր այսպես թե այնպես հակված են իրենց իսկ հողը հանդիսացող ազդակների «պաշտոնական համակարգին»։ Կարող ենք եզրակացնել, որ ոճամտածողության կոնկրետ համակարգի մեջ կրկնեփությունը պայմանավորված է գրողի, արվեստագետի գիտակցականով, անկրկնելիությունը՝ ենթագիտակցական մտածողությամբ։ Բերենք ժանրի օրինակը։ Մենք ուրիշ առիթով նկատել ենք, որ ժանրը հիշողություն ունեցող քարացած բովանդակություն է։ Այս տրամաբանությամբ ժանրը գրողին ոճային որոշակի պահանջներ թերայրող երեւույթ է։ Նկատի ունենք հենց ժանրի հիշողությունը։ ժանրը ոչ միայն գեղարվեստական կաղապարի դերում է, այլեւ վերահսկողի, ասել է՝ թե այն ոչ միայն ձեւային, այլեւ բովանդակային հատկանիշների պահանջատեր է։ Կարող է հարց առաջանալ, թե այդ ինչպե՞ս է պատահում, որ միեւնույն ժանրը հավասարապես ծառայում է տարբեր մե–
Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/161
Արտաքին տեսք