Jump to content

Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ցնորաբե՜ ր գիշեր, ա՜ հ, ընդունե զիս,
Ընդունե՜ , միարիք ո՜վ անդորրություն...


Գիշերվա խորհրդավոր լռությունը համընկնում է նրա հոգու շարժմանը, հոգու տրամադրությանը։ «Որքան քաղցր է սուզվել քո պայծառ խորհրդիդ ջինջ անհունության մեջ, թո՚ղ որ հանգչեցնեմ հոգնաբեկ ճակատս սփոփանքիդ շողերով եւ մոռանամ պահ մը անսահման խանդաղատանքիդ մեջ փանաքի վրդովմունքներն աշխարհի ունայնություններուն, ով սուրբ ու պաշտելի գիշերը հոգիներու վերածնունդին»66։ Բանաստեղծական տրամադրությունը անպայմանորեն կողմնորոշված է դեպի արտացոլման առարկան, նայած, թե բանաստեղծը ինչ ենթատեքստ է դնում դրա մեջ։ Այս դեպքում ոչ թե նյութն է թելադրում տրամադրությունն ու դրանով պայմանավորված ոճը, այլ օբյեկտի նկատմամբ ունեցած բանաստեղծի հայացքը՝ Պարույր Սեւակն, օրինակ, այլ իմաստավորում է տալիս մթությանը, խավարին «Եղիցի լույսի» մեջ։ Լույսով է հնարավոր ի չիք դարձնել խավարը։ Սա արդեն կռիվ է չարի դեմ, որով էլ պայմանավորված է բանաստեղծի գաղափարական իդեալը։ Բանաստեղծության ջղային ռիթմը, ըստ Սեւակի, երբեք չի հանդուրժում բառի քնքշությունը։

Ես հոգնել եմ մանրաքանդակ պաղ խոսքերից,
Լավ է լինել հմուտ դարբին, քան ոսկերիչ։

Այս սեղմ տողերի մեջ երեւում է ոչ միայն բանաստեղծի վերաբերմունքը գրականության նկատմամբ, այլեւ ոճի դրսեւորման այն սկզբունքը, որ նախընտրել է ինքը՝ կողք կողքի դնելով պոեզիայում երկու հանրահայտ ոճերի ընդդիմության փաստը (“тихий”, “громкий”)։ Երեւույթը հավասարապես դիտելի է նաեւ արձակում։ Գրականագետ Ալ․Չիչերինը իր ուսումնասիրության մեջ գեղարվեստական խոսքի ռիթմը, որ ոճակառույց նշանակություն ունի, բխեցնում է գրողի գաղափարածին տրամադրության ներքին լարվածությունից։ Այս լարվածությունն, իր հերթին, գտնում է խոսքի շարադասության իր ձեւը, իր ռիթմը։ «Արձակի ռիթմի համար վճռական նշանակություն ունի խոսքի ոչ այնքան հնչունական, որքան շարահյուսական կառույցը։ Արձակի ռիթմը նախ եւ առաջ պայմանավորված է շարժվող եւ հանգստացող առարկայի նկարագրության բնույթով, նրա բայական եւ ոչ բայական արտաբերումի նշանակությամբ»67։ Արձակի ռիթմին մենք արդեն անդրադարձել ենք «գեղարվեստական ժամանակ» հասկացության առիթով։ Նկատենք, սակայն, որ Չիչերինը